Նոյեմբերի 11-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կահիրեի առևտրի պալատի նախագահ Այման Աշրիի հետ: Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը, ինչպես նաև գործարար նախագծերի և նախաձեռնությունների ներկայացմանն ու առաջմղմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: