Գերմանիայի ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը քննադատել է այս շաբաթ բունդեսթագում AfD խմբակցության մի քանի պատգամավորի նախատեսած այցը Ռուսաստան և սպառնացել է կուսակցական ներքին հետևանքներով։ «Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու պետք է որևէ մեկը գնա այնտեղ: Ես ինքս այնտեղ չէի գնա և ոչ մեկին խորհուրդ չէի տա, քանի որ չգիտեմ, թե դա ի վերջո ինչի կհանգեցնի»,- ասել է Վայդելը Բեռլինում խմբակցության նիստից առաջ:
AfD-ի համանախագահը խոստացել է կարգապահական միջոցներ ձեռնարկել։ «Շրջանակային պայմանները շատ հստակ ձևակերպված են։ Յուրաքանչյուր ոք, ով չի պահպանի դրանք, կբախվի հետևանքների, այդ թվում՝ կուսակցությունից հեռացման»,- զգուշացրել է նա։
Նշելով, որ այցի թույլտվությունը տվել է խմբակցության արտաքին գործերի աշխատանքային խումբը, Վայդելն առաջարկել է ապագայում խմբակցության ղեկավարությանը ներգրավել նման այցերի հաստատման գործընթացում: Հարցը նախատեսվում է քննարկել խմբակցության առաջիկա փակ նիստում: