Ամփոփվել են 2026 թվականի Վենետիկի 61-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետների ընտրության մրցույթի արդյունքները։ Բիենալեն անցկացվելու է 2026 թ. մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ In Minor Keys (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։
Մրցութային հանձնաժողովի հոկտեմբերի 16-ի նիստում ներկայացված 7 հայտերից փակ քվեարկությամբ հաղթող է ճանաչվել արվեստագետ Զադիկ Զադիկեանի «Օդ լորդ Բայրոնին» (համադրողներ՝ Թոնի Շաֆրազի, Թինա Շաքարյան) նախագիծը:

Զադիկ Զադիկյանը ժամանակակից վիզուալ արվեստագետ է, որի յուրօրինակ և նորարարական ստեղծագործությունները բազմիցս ներկայացվել են ամերիկյան, եվրոպական ցուցասրահներում։ Նախագծի համադրողներից՝ Թոնի Շաֆրազին ժամանակակից արվեստի մասնագետ է և հանդիսանում է աշխարհի մի շարք հեղինակավոր պատկերասրահների խորհրդատու և արվեստի գործակալ։ Թինա Շաքարյանը ևս զբաղվում է ժամանակակից արվեստով և կազմակերպել ու համադրել է տասնյակ ցուցադրություններ արտերկրյա բազմաթիվ պատկերասրահներում։