ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 10-11-ը:
Բացահայտվել է 165 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
-
49 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
20 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
15 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
8 դեպք՝ խարդախության,
-
6 դեպք՝ հոգեկան ներգործունեության,
-
5 դեպք՝ խուլիգանության,
-
4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ինքնասպանության հասցնելու,
-
3 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
-
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցների մաքսանենգության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնիրավչության, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։
Բացահայտվել է սպանության, ավազակության, կողոպուտի, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների, հրազենի ապօրինի շրջանառության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խարդախության, ավազակության։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը այսպիսին է. անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 27-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։