Հունգարիան երաշխիքներ է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, որ Բուդապեշտն անժամկետ ազատված կլինի ռուսական նավթի և գազի մատակարարումների դեմ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունից, հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը: Երկու երկրների ղեկավարներն այդ հարցը քննարկել են նոյեմբերի 7-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Քանի դեռ նա նախագահ է, իսկ ես՝ վարչապետ, պատժամիջոցներ չեն լինի», - հայտարարել է Օրբանը: Նրա
խոսքով՝ երկրորդային պատժամիջոցներից չազատվելու դեպքում մինչև Սուրբ Ծնունդ Հունգարիայում կոմունալ ծախսերը երկուսից երեք անգամ կբարձրանային։ «Այս վտանգը կանխվել է»,- նշել է նա:
Ավելի վաղ Reuters գործակալության աղբյուրները հայտնել էին, թե Հունգարիան միայն մեկ տարով կազատվի ռուսական էներգակիրների նկատմամբ պատժամիջոցների ազդեցությունից:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան