Իսրայելական ուժերը շարունակում են ռազմական գործողությունները Լիբանանում: Երկրի հարավում և արևելքում մի շարք օբյեկտներ են ոչնչացվել, ըստ ՑԱՀԱԼ-ի՝ դրանք օգտագործել են «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչները: Ավիահարվածների հետևանքով տարբեր շրջաններում հրդեհներ են բռնկվել:
«Թիրախավորվել են այն վայրերը, որտեղ վերջին ամիսներին ահաբեկչական գործունեություն է նկատվել: Կշարունակենք Իսրայելի պաշտպանությունը»,- ասված է ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության մեջ:
Բանակից հայտարարում են, որ «Հեզբոլլահը» փորձում է վերականգնել Լիբանանում իր մարտական կարողությունները, ինչը մեկ տարի առաջ Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնության խախտում է: