ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլթան բին Աբդուռահման ալ Մարշադի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրությունը ներդրումային համագործակցության խորացման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։