Պատերազմի մասնակիցների 4-րդ խումբն է պատրաստվում միանալ «Իմ քայլը» հիմնադրամի բարեգործական ծրագրին և բացահայտել մասնագիտական ներուժը: Նրանք կարող են ընտրել՝ զարգացնել սեփական բիզնեսը կամ նոր մասնագիտություն ձեռք բերել: Կողմնորոշման փուլում նրանց հետ կաշխատեն նաև հոգեբանները՝ սեփական ուժերի նկատմամբ հավատը վերականգնելու, պատերազմի հոգեբանական հետևանքները հաղթահարելու համար:
Հեղինակ՝ Աննա Զախարյան