Բրյուսելը կորցրել է ընդհանուր եվրոպական արժեքները, որոնցից գլխավորը ժողովրդավարության նկատմամբ հարգանքն է, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահը, հավելելով, որ հենց դա է Վրաստանի և Եվրամիության միջև բարդ հարաբերությունների պատճառը:
«Անհնար է հարգել ժողովրդավարությունը, այսինքն՝ ժողովրդի իշխանությունը, և միևնույն ժամանակ միջամտել այլ ժողովուրդների ընտրություններին։ Այն ձևը և ինտենսիվությունը, որով Բրյուսելը և նրա որոշ դեսպաններ միջամտեցին 2024 թվականի ընտրություններին, խախտում է ինչպես ՄԱԿ-ի կանոնադրությունը, այնպես էլ Վիեննայի կոնվենցիան, այսինքն՝ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը»,- նշել է Շալվա Պապուաշվիլին:
Օրերս Եվրահանձնաժողովը տարեկան զեկույցում Վրաստանին մեղադրել էր ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների և ժողովրդավարական արժեքներից հեռանալու համար: Կողմերի միջև հարաբերությունները զգալիորեն վատթարացել են 2024 թվականի հոկտեմբերին Վրաստանում խորհրդարանական ընտրությունից հետո, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց մինչև 2028 թվականը Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան