Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՏԻՄ-օրվա կապակցությամբ, որում նշված է.
«Այսօր Տեղական ինքնակառավարման մարմինների օրն է։
Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմքն է։ Այնտեղ, որտեղ քաղաքացին իրական մասնակցություն ունի, նրա ձայնը լսվում է, իսկ որոշումները կայացվում են մարդկանց շահից ելնելով, պետությունը դառնում է ավելի կայուն և վստահելի։
Ուժեղ համայնքն այն է, որ գործում է ինքնուրույն։ Համայնքը պետք է ունենա որոշումներ ընդունելու ազատություն և բավարար միջոցներ՝ իր ծրագրերն իրագործելու համար։ Միայն այդ դեպքում է տեղական կառավարումը դառնում իրական ուժ։
Շնորհավորում եմ մեր բոլոր գործընկերներին ու քաղաքացիներին, ովքեր ամեն օր իրենց մասնակցությամբ ու աշխատանքով կառուցում են ուժեղ, ինքնուրույն և ապրելու համար ավելի հարմար համայնքներ»։