Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։
«Շնորհակալություն բոլոր քաղաքացիներին, ովքեր պատասխանատվությամբ կատարում են իրենց ուղեվարձի վճարումները․ ձեր աջակցությամբ հանրային տրանսպորտը դառնում է ավելի հարմարավետ ու ժամանակակից»,- նշված է Երևանի քաղաքապետարանի՝ Ֆեյսբուքում արված գրառման մեջ: