Գեղակերտ գյուղի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանի նկատմամբ դատարանը ընտրել է խափանման միջոց տնային կալանքը և բացակայելու արգելքը։ Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ:
Նախօրեին հայտնել էինք, որ ձերբակալվել է Գեղակերտ գյուղի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը: