ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ 2020 թվականի պատերազմի օրերին Կառավարության շենքում տիրած իրավիճակի մասին:
«2020 թվականի նոյեմբերի սկիզբն էր, օրը հստակ չեմ հիշում: Պատերազմ էր, բայց 5-րդ շարասյունն արդեն ներքաղաքական պայքարը սկսել էր:
Մտա կառավարության շենք, բարձրացա վարչապետի աշխատասենյակ: Երբ որ ներս մտա, ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ շենք մտնելիս որևէ ոստիկան չեմ տեսել, իսկ շենքի ներսում տեսել եմ ՊՊԾ երկու աշխատակից ընդամենը` մեկը շենքի մուտքի դռան մոտ, մյուսը` վարչապետի աշխատասենյակի մոտ:
Վարչապետին հարցրեցի, թե ուր են բոլորը: Ասաց, որ ՊՊԾ-ի մեծ մասին ուղարկել է Սյունիք:
Օրեր անց պատերազմին չմասնակցած հայրենասերները պիտի գրոհեին կառավարության շենքը»,- նշել է նա: