Մատենադարանը ձեռք է բերել փաստագրական և գեղարվեստական արժեք ունեցող անհայտ հեղինակի կտավ։ Այդ մասին հայտնում է Մատենադարանը:
Նշվում է, որ Մատենադարանի՝ որպես գիտահետազոտական ինստիտուտի, հիմնադրման վերաբերյալ նյութերը սակավաթիվ են։
«Կտավը կառույցի շինարարության վաղ փուլը պատկերող հազվագյուտ նմուշներից է։
Ըստ մեզ փոխանցված տեղեկության՝ խորհրդային տարիներին անձի պաշտամունքի քննադատության համատեքստում նկարիչը տնից հանել է կտավը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորապատկերում «Մայր Հայաստան» հուշակոթողի փոխարեն պատկերված է Իոսիֆ Ստալինի արձանը։
Կտավի ցուցադրությունը նախատեսվում է «1 տարվա հավերժությունը-Գ» ցուցադրության շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ։