Նոյեմբերի 9-ին Ներքին գործերի նախարարության
(elections.mia.gov.am) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
(elections.am) կայքերում տեղադրվել են Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները։
Որոնման հնարավորությամբ ցուցակները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը՝
-
ընտրողի անհատական տվյալներ,
-
հաշվառման հասցե,
-
քվեարկության օր,
-
քվեարկության ժամանակ,
-
ընտրողի ընտրական տեղամասի համար,
-
տեղամասային կենտրոնի հասցե:
Վաղարշապատ համայնքում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետով հաշվառում ունեցող անձինք, որոնք, սակայն, իրենց տվյալները չեն գտնի վերոհիշյալ կայքերում հրապարակված ցուցակներում, կարող են քվեարկության օրվան նախորդող 5 օրերի ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, դիմում ներկայացնել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան ստորաբաժանում՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։