«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը հետևել են Մ-1, Երևան-Գյումրի ճանապարհի կմ11+890-կմ14+400 հատվածի (Երևանից մինչև Պռոշյան) միջին նորոգման աշխատանքների ընթացքին։ Մոտ 2.5կմ երկարությամբ ճանապարհահատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։
Հիմնադրամից տեղեկացնում են, որ միջին նորոգման դեպքում հեռացվում է ավտոմոբիլային ճանապարհի պատվածքի մաշված վերին շերտը և տեղադրվում նոր շերտ։ Փոխադրամիջոցների երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով ասֆալտապատում արվում է նաև գիշերային ժամերին: