Ինչպես ենք ապահովելու մեր անվտանգությունը, ինչպես կարող էինք կանխել 44-օրյա պատերազմը, և որն է իմ սխալը. այս հարցադրումներին է անդրադարձել վարչապետ Փաշինյանը:
Պետության ղեկավարը նկատել է՝ լեգիտիմությունն է այն առանցքային գործոնը, որը պետք է ապահովի մեր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը երկարաժամկետ կտրվածքով: Փաշինյանը նաև հայտնել է՝ պատրաստվում է բանակցային պատմության՝ ներառյալ 2019-ի առանցքային թղթերը հրապարակել մինչև տարեվերջ:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան