Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակում մասնակցեցի ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանին։ Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Իմ ելույթում բարձր գնահատեցի Կազմակերպության համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ զբոսաշրջության ոլորտում` նշելով, որ 1997 թվականից ի վեր UNWTO-ին անդամակցելու ընթացքում Հայաստանն իրականացրել է նախաձեռնություններ, որոնք ուղղված են եղել կայուն, ընդգրկուն և նորարար զբոսաշրջության ամրապնդմանը։ Այդ նախաձեռնություններն իրականացնելիս հիմնական առաջնահերթություններն են եղել համայնքների հզորացումը, մշակութային ժառանգության պահպանումն ու փորձառնական զբոսաշրջության խթանումը։
«Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ երկարատև խաղաղության կառուցմանը։ Խաղաղության այս ճանապարհով առաջ շարժվելուն զուգընթաց, զբոսաշրջությունը կշարունակի կենտրոնական դեր խաղալ Հայաստանի ամենօրյա օրակարգում։ Զբոսաշրջությունը միավորում է մարդկանց, կամուրջ է ստեղծում մշակույթների միջև և խթանում փոխըմբռնումը», - նշել եմ իմ ելույթում։
Վերահաստատեցի մեր պատրաստակամությունը սերտորեն համագործակցել Կազմակերպության հետ, աջակցել նրա կարևոր առաքելությանը, կիսվել փորձով, ինչպես նաև ակտիվորեն համագործակցել զբոսաշրջության ոլորտի առաջմղման ուղղությամբ»,-նշել է նա։