2026 թվականից առողջության համապարփակ ապահովագրական համակարգին կմիանան ամսական 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում։
«Փաթեթի արժեքը տարեկան՝ 129.600 դրամ:
Վճարման ձևը՝ ամսական:
2026 թ. վճարման բեռը մեղմելու համար պետությունը․
ա) 200.000-ից 500.000 հազ. դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա՝
-
5500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 4500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը:
-
2026 թ. ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով՝ հետ ստանալ ամսական 6000 դրամ:
բ) 500.000-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա՝
-
7500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 6500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը:
-
2027 թ. ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով՝ հետ ստանալ ամսական 4000 դրամ:
Այսինքն՝ մինչև 500000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետությանը վճարելիք 10500 դրամը կարողանալու են խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը:
գ) 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա՝
-
2027 թ. ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով՝ հետ ստանալ 4000 դրամ»,- նշված է գրառման մեջ: