57 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Ավետիքյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ավարտել է բրոնզե մեդալով. Այդ մասին հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հիշեցնենք՝ Բռնցքամարտիկ Արեն Ասլամազյանը մինչև 23 տարեկանների առաջնությունում լավ մենամարտ է անցկացրել, բայց վնասվածք ստացել ու Եվրոպայի առաջնությունն ավարտել բրոնզե մեդալով։
Հիշեցնենք նաև՝ Դավիթ Սիմոնյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ավարտել է կիսաեզրափակիչում և բրոնզե մեդալակիր է։