ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Նախարարի տեղակալը շրջել է քննական կենտրոնում, մինչ քննության մեկնարկը զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց։
Նոյեմբերի 8-ին ատեստավորման քննություն են հանձնում «Աշխարհագրություն» և «Ինֆորմատիկա» առարկաների ուսուցիչները: Ատեստավորման նպատակով «Աշխարհագրություն» առարկայի 313 ոււսուցիչ են հայտագրվել, որոնց շուրջ 85 տոկոսը մասնակցել է քննությանը։
Հիշեցնենք, որ ուսուցիչները քննական կենտրոն պետք է ներկայանան մեկնարկից առնվազն 30 րոպե առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը:
Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են նոյեմբերի 8-30-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: