Ռուսական զորքերը նոյեմբերի 8-ի գիշերը անօդաչու թռչող սարքով և հրթիռներով համակցված հարվածներ են հասցրել Ուկրաինային: Երկրի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով՝ Դնեպրում բարձրահարկ բնակելի շենք է վնասվել, հրդեհ է բռնկվել, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ և մեկ զոհ:
Թիրախավորվել է նաև Կիևը, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ: Ռուսական կողմը հարվածել է Պոլտավայի էներգետիկ ենթակառուցվածքների: Որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման մատակարարումների խնդիրներ կան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերը 80-ից ավելի ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին:
Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Մոսկվայի, Կալուգայի, Սմոլենսկի, Ռոստովի, Վոլգոգրադի, Բելգորոդի, Սարատովի և այլ մարզեր: Տեղեկություններ կան, որ երկրի տարածքում որոշ օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է: