• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ 30 տարի եղել է քրեաօլիգարխիկ իշխանություն, որի ներկայացուցիչները հիմա ԱԺ-ում են. Ղուլյան Բաց հարթակ․ 30 տարի... 20:34
Թբիլիսին հերքել է Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային ներհոսքի մասին տեղեկությունը. «Հարևաններ» Թբիլիսին հերքել է Ռուսաստանի... 20:27
Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Նոայից» հեռանալու որոշումը սխալ էր. Ռուի Մոտա
Սպորտ
12:5408 Նմբ, 2025

«Նոայից» հեռանալու որոշումը սխալ էր. Ռուի Մոտա

2024 թվականի ամռանը պորտուգալացի Ռուի Մոտան ստանձնեց «Նոայի» գլխավոր մարզչի ղեկը: Առաջին իսկ մրցաշրջանում երևանյան թիմը Մոտայի գլխավորությամբ դարձավ Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր, իսկ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում սկսելով առաջին փուլից՝ հասավ լիգայի փուլ և դարձավ նման ճանապարհ անցած առաջին ու առայժմ վերջին թիմը:

Ընթացիկ տարվա ամռանը, երբ «Նոան» պատրաստվում էր նոր մրցաշրջանին, հայտնի դարձավ, որ Մոտան ընդունել է բուլղարական «Լյուդոգորեցի» առաջարկն ու տեղափոխվում է Բուլղարիա, ինչն անսպասելի էր ու  մեծ հարված հասցրեց «Նոային»:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մոտան հեռացվել է բուլղարական թիմից:

Ներկայացնենք մարզական մեկնաբան Արմեն Գարամյանի հարցազրույցը Ռուի Մոտայի հետ

- Պարոն Մոտա, ուրախ եմ, որ կրկին Ձեզ հետ խոսելու հնարավորություն կա: Երբ Դուք գնացիք Հայաստանից, բացասական ալիք ստեղծեցիք Ձեր հետևից, որովհետև հասցրել էիք երկրպագուների սերն ու հարգանքը վաստակել, և, ինչն ամենակարևորն է, արդյունք կար: Կար հույս, որ Ձեր գլխավորությամբ «Նոան» այս մրցաշրջանում ավելի հեռուն կգնար: Բոլորին հետաքրքրող հարցը տամ. ինչո՞ւ գնացիք «Նոայից»:

- Շնորհակալ եմ հարցազրույցի համար: Իհարկե, ես հասկանում եմ, որ դա բոլորի համար անսպասելի էր: Ուզում եմ ազնիվ լինել ու ասել, որ ես կենտրոնացած էի «Նոայի» վրա»: Ես մի քանի առաջարկ եմ մերժել, այդ թվում՝ Պորտուգալիայից: Մենք տրանսֆերային շուկայում փնտրտուքների մեջ էինք, քանի որ ակումբի նախագահի հետ նոր նշաձող էինք սահմանել ու ցանկանում էինք թիմն ուժեղացնելով հասնել մեր նպատակներին: Անկեղծ լինեմ ու ասեմ, որ այդ ժամանակ որոշակի խնդիրներ կային, ու եղավ «Լյուդոգորեցի» առաջարկը: Հասկանում եք, երևի, որ դա այլ մակարդակի թիմ է: Այդ ժամանակ իմ որոշումը, գոնե ինձ համար, տրամաբանական էր. մեկ քայլ առաջ անել կարիերայում։ Բայց դա շատ-շատ, անչափ բարդ էր: Կարող եմ ասել՝ սկզբնական շրջանում, երբ ես աշխատում էի «Լյուդոգորեցում», շատ բարդ էր, քանի որ ես ամուր կապեր ունեի «Նոայի» նախագահի և խաղացողների հետ: Դա հեշտ քայլ չէր ինձ համար, բայց այդ պահին թվում էր, որ ճիշտ որոշում եմ կայացնում:  

- Երբ ես գնացել էի «Նոայի» ակադեմիա, թիմի սեփականատերն ամեն ինչի մասին խոսելիս ասում էր՝ «Մարզիչն այսպես է ուզել»: Արժե՞ր այդ ամենը թողնել այս պահին:

- Լսեք, երբեք հեշտ չէ հեռանալ մի թիմից, որտեղ ամեն ինչ հիանալի է, որի հետ հաջողությունների ես հասնում, որի հետ ունես ամուր հարաբերություններ: Ես շատ, շատ ամուր հարաբերություններ ունեի ակումբի նախագահի հետ, և դրանք միայն ֆուտբոլով չէին սահմանափակվում: Իրականում շատ դժվար է բացատրել, թե ինչու այդ ժամանակ ես հեռացա «Նոայից»: Ինչպես արդեն ասացի, դա շատ բարդ որոշում էր ինձ համար, բայց երբեմն կայացնում ես ոչ ճիշտ որոշում, կամ քեզ թվում է, որ կայացրել ես ճիշտ որոշում, իսկ վերջում պարզվում է, որ իրականում սխալ որոշում էր: «Նոան» հրաշալի նախագիծ է: Մենք սպորտային առումով հրաշալի տարի ունեցանք: Ես ու իմ օգնականները տարբեր հարցերում շատ ենք օգնել «Նոային»: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի կարողանանք նախագահի կողմից դրված նպատակներին հասնենք: Կյանքում պահ է գալիս, երբ դու մտածում ես, որ միգուցե, ինչ-որ բան կարող ես բաց թողնել կամ մեծ ռիսկի ես գնում, և ինձ համար այդ պահին կարիերայում առաջ քայլ անելը կարևոր էր:

- Տրամաբանական էր, որ ֆորս մաժորում գտնվելով՝ «Նոան» դժվար թե կարողանար արագ կողմնորոշվել ու համապատասխան մասնագետ բերել: Նման բաների մասին, օրինակ, մտածե՞լ եք:

- Իհարկե, ես հասկանում եմ, որ ակումբի, մասնավորապես՝ պարոն Վարդանյանի համար բարդ շրջան էր: Դժվար էր գտնել մասնագետի, որը կհամապատասխաներ նախագծին, որը «խնամքով» կմոտենար այդ երիտասարդ և ուշադրության կարիք ունեցող նախագծին: Ես դա հասկանում եմ: Կարող եմ ասել, որ ես էլ էի անհարմարություն զգում: Եվ, եթե կարողանայի ինչ-որ բան այլ կերպ անել, եթե կարողանայի օգնել ակումբին կամ տեղափոխությունը սահուն դարձնել, ավելի թեթև, ես դա կանեի: Բացի դրանից՝ ինձ համար շատ ծանր էր այդ ամենը թողնելը, ֆուտբոլիստներին թողնելը, որոնց ես շատ հարգում եմ, որոնց հետ մինչև այսօր հրաշալի հարաբերություններ ունեմ: Ինձ համար շատ ծանր էր բոլորին հերթով զանգել ու ասել, որ ես հեռանում եմ մի նախագծից, որի վրա միասին այդքան ուժ ենք ծախսել: Բայց ինչպես ես ասացի՝ ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Ես այդ ժամանակ ուշադրության կենտրոնում էի, և շատերն էին փորձում ինձ հրավիրել: Ինչպես արդեն ասացի, այդ ժամանակ ակումբում ամեն ինչ այնպես չէր, ինչպես ես կցանկանայի՝ ակումբի հետագա զարգացման տեսանկյունից: Այդ ամենն ինձ ստիպեց ընդունել «Լյուդոգորեցի» առաջարկը:

- Արդեն երկրորդ անգամ նշեցիք, որ ամեն ինչ Ձեր պատկերացրածով չէր․ ինչի՞ մասին է խոսքը: Խնդիրներ կայի՞ն:

- Ոչ, ամեն ինչ հստակ է: Փետրվարից կամ մարտից մենք սկսեցինք թիմն ուժեղացնելու մասին մտածել: Ես զգում էի, որ եթե նույն մակարդակի ևս 5-6 խաղացող հրավիրենք, կկարողանանք բավականին մրցունակ լինել եվրագավաթներում, նույնիսկ նոր մակարդակի բարձրանալ: Ցանկացած դեպքում, մենք ցանկանում էինք հայտնվել կա՛մ Եվրոպա լիգայի, կա՛մ Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլում, որովհետև հասկանում էինք, որ Չեմպիոնների լիգան այլ մակարդակ է: Այդ պահին մենք շատ մեծ ռեսուրս չունեինք: Տակուտոն այն եզակին էր, որն այդ պահին քիչ թե շատ պատրաստ էր, իսկ մրցաշրջանի մեկնարկին 4-5 օր էր մնացել:

- Վիճակահանությունների ժամանակ, մի քանի անգամ «Նոայի» դեմ խաղալու հնարավորություն կար: Մտածո՞ւմ էիք հնարավոր դիմակայության մասին: Ավելի ճիշտ կլինի հարցնել՝ ցանկանո՞ւմ էիք հանդիպել «Նոային»:

- Վիճակահանության ժամանակ օգնականներիս հետ կատակում էինք. ««Նոայի հետ ընկնենք, գնանք ու մրցենք, բայց դա ընդամենը կատակ էր, որը մենք խաղարկում էինք: Անկեղծ ասած, մենք դա չէինք ուզում: Ես շատ եմ հարգում այդ ակումբը, նախագահին, բայց «Նոայի» հետ խաղալ չէի ուզում: Կարելի է ասել՝ ուրախ եմ, որ վիճակահանությունն այդպես չստացվեց:

- «Նոայից» ոմանց հետ կապ պահո՞ւմ եք:

- Իհարկե: Ես, իմ տեխնիկական անձնակազմը, խաղացողները։ Իհարկե: Բաժանվելիս մենք միմյանց հաջողություն մաղթեցինք: Կային վնասվածք ունեցող խաղացողներ, որոնցով ես մինչև օրս հետաքրքրվում և աջակցում եմ, քանի որ ֆուտբոլում միայն պրոֆեսիոնալ հարաբերություններ չեն: Այստեղ պետք է լինեն նաև ընկերական հարաբերություններ, և ես ինչպես արդեն ասացի՝ մենք ֆանտաստիկ թիմ ունեինք, որտեղ մեկս մյուսի մասին հոգ էր տանում: Այն ինձ իմ ամբողջ մարզչական կարիերայի ընթացքում ուղեկցել է, ես այդպիսին եմ: Ինչպես ասացի, նախագահի հետ այլ մակարդակի հարաբերություններ ունեի: Գիտեք՝ նա շատ ծանր ընդունեց իմ որոշումը: Ցավոք, ինչ-որ պահի մենք կանգնեցինք իրար դիմաց, որպեսզի խոսենք այդ մասին: Ես հասկանում եմ նրա հիասթափությունը: Դուք էլ պետք է փորձեք ինձ հասկանալ: Ֆուտբոլում նորմալ է, երբ թիմը մարզչին հեռացնում է, իսկ երբ մարզիչը ցանկանում է հեռանալ, նորմալ չէ: Երբեմն այդպես լինում է: Էլի ասեմ, որ հարգում եմ նախագահին ու այն ամենը, ինչին նա հասել է:

- Ինչպես ես հասկանում եմ դուք սկզբունքային մարդ եք: Եթե հետագայում «Նոայից» առաջարկ լինի, կընդունե՞ք:

- Ինչպես ասացիք՝ սկզբունքային եմ: Այս պահին, կարծում եմ, ճիշտ չէ այդ հարցը քննարկել, քանի որ «Նոան» ունի գլխավոր մարզիչ, և նա աշխատում է:

- Եվս մեկ անգամ. Եթե «Նոան» մարզչի փնտրտուքների մեջ լինի, Ձեզ հրավիրի, կընդունե՞ք հրավերը: Հնարավո՞ր է դա:

- Այո: Դա կախված կլինի մի քանի գործոնից: Ես շատ հպարտ կլինեմ ակումբին զարգանալու հարցում օգնելով: Ինչո՞ւ չվերադառնալ ու շարունակել միասին զարգացնել այդ հիանալի ակումբը: Առաջարկի դեպքում անպայման կդիտարկեմ այդ տարբերակը:

- Ի՞նչ տեղի ունեցավ «Լյուդոգորեցում»: Ակումբը հայտարարել է, որ այլևս չեք մարզում թիմը: Ինչո՞ւ: Եվ, եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, նույն որոշումը կկայացնեի՞ք:

- Իրականում չեմ ուզել խոսել այդ մասին, թե ինչու այդպես ստացվեց, ու ինչու հեռացա: Առաջին հայացքից դա հրաշալի «փաթեթավորված տուփ» էր, որը բացելուց հետո պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ լավ չէ, ինչպես մտածում էինք, կամ ինչպես պետք է լիներ: Ես գիտեմ, որ շատ ոչ դուրեկան խոսակցություններ են եղել: Ասում էին, որ ես գումարի համար եմ գնացել «Լյուդոգորեց», բայց ես Ձեզ ասում եմ, որ դա իրականության հետ ոչ մի աղերս չունի: Ես մարզչական աստիճանի վրա մեկ քայլ ցանկանում էի բարձրանալ, բայց սա ֆուտբոլ է: Եթե հարցնում եք ինձ՝ «Նոայից» հեռանալու որոշումը ճի՞շտ էր, թե՞ ոչ, ապա կասեմ՝ ոչ, բայց այդ ժամանակ թվում էր, որ դա լավագույն որոշումն է: Կյանքն է այդպիսին: Այդ որոշումն ինձ համար բարդ էր ոչ միայն աշխատանքի տեսանկյունից, այլ նաև՝ անձնական: Երբեմն լավ որոշում ես կայացնում, որը հետագայում պարզվում է, որ այդպես է: Երբեմն լավ որոշում ես կայացնում, որը հետագայում պարզվում է, որ այդպես չէ: Սխալվելը նույնպես իմ կարիերայի մի մասն է: Ես մեծ ամբիցիաներով մարզիչ եմ: Ես ցանկանում եմ հասնել մեծ բարձունքների, և, այո, կյանքում ճանապարհին հայտնվում են խոչընդոտներ, որոնք պետք է շրջանցել: Կյանքում այդպես է. միշտ չէ, որ ամեն ինչ մեր ուզածով է լինում:

- Հետևո՞ւմ եք «Նոայի» խաղերին և ի՞նչ կարծիք ունեք թիմի խաղի ու արդյունքների մասին:

- Իհարկե, հետևում եմ «Նոայի» խաղերին: Կարելի է ասել, որ այդ թիմի երկրպագու եմ: Նայում եմ խաղերը, իհարկե, ոչ բոլոր, քանի որ 3-4 օրը մեկ խաղ կա: Հետևում եմ նաև Հայաստանի հավաքականի խաղերին: Հետևում եմ նաև Հայաստանին վերաբերող լրահոսին: Ես Ֆանտաստիկ մեկ տարի եմ ունեցել: Ես սիրում եմ Երևանը, սիրում եմ Հայաստանը և անընդհատ ուզում եմ իմանալ, թե ինչ է կատարվում ձեր երկրում: Ինչ վերաբերում է արդյունքներին, գիտեք, նախորդ տարին ֆանտաստիկ էր: Մենք հաղթեցինք առաջնությունում և գավաթի խաղարկությունում, պրեմիեր լիգայի առաջին տիտղոսը նվաճեցինք «Նոայի» համար, առաջին անգամ «Նոան» եվրագավաթային խաղարկության հիմնական փուլում խաղաց, ներքին առաջնությունում մի շարք ռեկորդներ սահմանեցինք: Այդ ամենից հետո նշաձողը պահելը դժվար է: Ցավոք սրտի, թիմի գործերն այնքան էլ լավ չեն, շատերի սպասելիքները չեն արդարանում: Ես ցանկանում եմ, որ թիմն ամեն խաղում հաղթի:

- Հիմա, երբ արդեն Հայաստանում չեք, կխոսե՞ք հայկական ֆուտբոլի բացահայտ խնդիրների մասին:

- Դա շատ բարդ հարց է, քանի որ ամբողջությամբ տեղյակ չեմ ֆեդերացիայի գործունեությունից, չգիտեմ այդ կառույցի ֆինանսական հնարավորությունները: Չեմ պատրաստվում քննադատել ֆեդերացիային, որովհետև ես նրանց տեղում չեմ, որովհետև ամբողջական պատկերն ինձ համար պարզ չէ, բայց կան մի քանի կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Դա ֆուտբոլի մասսայականացումն է. այն, ինչ անում է պարոն Վարդանյանը: Նա ստեղծում է հրաշալի պայմաններ, աշխատանքային լավ համակարգ, չի խնայում ոչինչ գլխավոր թիմի և ակադեմիայի համար: Նա հայկական ֆուտբոլը զարգացնելու հիանալի տեսլական ունի: Լավ մարզիչներ հրավիրելով՝ նա նաև նպաստում է վերջիններիս փորձի փոխանցմանը տեղի երիտասարդ մարզիչներին: Ես չեմ ասում, որ տեղի կադրերը լավը չեն: Ոչ, պարզապես նրանց կրթվելը կբերի պատանի ֆուտբոլիստների շատ ավելի լավ սերունդ ունենալուն: Մարզչական կրթությունը շատ կարևոր է Ձեզ համար: Այստեղ պետք է ներդնում ունենա նաև կառավարությունը, որը պետք է ֆինանսավորի սպորտի ոլորտը, բայց սա մի բան է, որը պետք է երկրի զարգացմանը համահունչ լինի: Կարևոր է  նաև երկրպագուներին ստադիոն բերելու գործընթացը: «Նոայում» ստեղծվել էր այնպիսի միջավայր, որ խաղից խաղ ավելի շատ մարդ էր գալիս ստադիոն, քանի որ մթնոլորտը հիասքանչ էր: Մարդը ցանկանում է լինել այնտեղ, որտեղ դրական մթնոլորտ կա: Բացի այս ամենից՝ եթե շատ թիմեր ունենան ուժեղ խաղացողներ, թիմերի միջև մրցակցությունը կմեծանա: Հենց սա է պետք ձեզ. մրցակցություն: Կարևոր է նաև խաղադաշտերի որակը: Լինում էին դեպքեր, երբ խաղադաշտի որակը չէր համապատասխանում պրոֆեսիոնալ հանդիպմանը: Խնդիր են նաև արհեստական խաղադաշտերը: Նոր բարձրակարգ ֆուտբոլիստներ հրավիրելու տեսանկյունից դա շատ կարևոր է: Նորմալ է, եթե դրանք վերջին սերնդի արհեստական խոտածածկով խաղադաշտեր են, բայց Հայաստանում այդպես չէր: Երբ խաղադաշտը վատն է, կամ խոտածածկն արհեստական է, ֆուտբոլիստներն այդ ամենը տեսնելով՝ հրաժարվում են գալ տվյալ առաջնություն: Այդ տեսանկյունից, ենթակառուցվածքները պետք է լավացնել: «Նոան» հիմա դա անում է, բայց միայնակ արդյունքի հասնել չի կարող: Մյուս թիմերը ևս այդ տեսանկյունից պետք է ակտիվանան: Նրանք միասին պետք է անցնեն այդ ճանապարհը, որպեսզի զարգացնեն հայկական ֆուտբոլը: Ես հուսով եմ, որ դա տեղի կունենա:

- Վերջում մի քանի բլից հարց.

- «Նոա՞», թե՞ «Լյուդոգորեց»։

- «Նոա»։

- Երևա՞ն, թե Ռազգրադ։

- Երևան, միանշանակ։

- «Նոայի» ամենատաղանդավոր ֆուտբոլիստը։

- Իմրան Օլադ Օմար և Վիրջիլ Պինսոն։ Իսկ պոտենցիալով՝ Ֆոֆանա Բիլալ, Ալեքսեյ Պլոշադնի, Զավեն Խուդավերդյան։

- «Նոայի» առաջատարը խաղադաշտում։

- Գուստավո Սանգարե, Գոնսալու Գրեգորիու և Էլդեր Ֆերեյրա։

- «Նոայի» առաջատարը հանդերձարանում։

- Օգնեն Չանչարևիչ, Հովհաննես Համբարձումյան, Ալեքսանդր Միլկովիչ (այժմ «Փյունիկում» է) և Էլդեր Ֆերեյրա։

- Շնորհակալ եմ զրույցի համար:

- Ես եմ շնորհակալ Ձեր հետաքրքրության համար:

Դիտումների քանակ193
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ոսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն 00:5121 Օգս, 2026
  • Կապահովվի կեղծված արտադրանքի առավել արագ հայտնաբերումը 00:3821 Օգս, 2026
  • Աննա Բաղդասարյանի ծաղկային մտորումները 00:1221 Օգս, 2026
  • Կվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգը 23:5420 Օգս, 2026
  • Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը 23:4220 Օգս, 2026
  • Օպտիկայի և ֆոտոնիկայի արդի կիրառությունները 23:1820 Օգս, 2026
  • Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Լիբանանի նախագահին 23:0020 Օգս, 2026
  • Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 22:4820 Օգս, 2026
  • Վստահություն չեն ներշնչել. ՔՊ խմբակցության քարտուղարը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուներին չընտրելու մասին 22:3420 Օգս, 2026
  • Ընդդիմությանը չընտրելը «վրեժխնդրությո՞ւն» է, որ մինչև հոկտեմբեր մնանք նիստերի դահլիճում. Թունյան 22:1720 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել 22:0620 Օգս, 2026
  • Երբ որևէ տեղ ասում են գույք խլել, ես միանգամից պատկերացնում եմ Ծառուկյանին. վարչապետ 21:5320 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում 21:3520 Օգս, 2026
  • Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է 21:1820 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԵՄ-ից ու խաղաղությունից մինչև Ծառուկյանի գործ. վարչապետի անդրադարձը 21:0020 Օգս, 2026
  • Հակամարտության կարգավորման հարցում լավատեսության հիմքեր չկան. Պեսկով 20:5820 Օգս, 2026
  • 19 մանկավարժ մանկապարտեզում աշխատելու հնարավորություն ունի 20:5320 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը 20:4920 Օգս, 2026
  • Օգոստոս 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4620 Օգս, 2026
  • Ֆիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցում 20:4120 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 20:3420 Օգս, 2026
  • Կախակնի կրթահամալիր տանող ճանապարհը հիմնանորոգվում է 20:2820 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 20. 2026 20:2120 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ․ սեպտեմբերին ընդառաջ 20:1420 Օգս, 2026
  • Չինաստանը Հարավային Կորեային չեզոքության և ԿԺԴՀ-ի հետ երկխոսության կոչ է արել․ Reuters 20:0720 Օգս, 2026
  • Ամեն ինչ պետք է դրոշմավորվի, դա է վերջ տալու ստվերին. Կառավարության նիստը 19:5820 Օգս, 2026
  • Կասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը 19:4620 Օգս, 2026
  • Լատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը 19:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 19:3520 Օգս, 2026
  • Ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին 19:2820 Օգս, 2026
  • Ժամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն 19:2120 Օգս, 2026
  • Դիլիջանում հրաժեշտ են տալիս հին ու կիսաքանդ հենապատերին 19:1220 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը 2 խոշոր քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել 19:0020 Օգս, 2026
  • Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ 18:5920 Օգս, 2026
  • Թուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. Դուրան 18:5720 Օգս, 2026
  • Կապահովվի զինծառայողի կարիքները բավարարող բնակելի անշարժ գույքի ձեռքբերումը 18:4820 Օգս, 2026
  • Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին կմասնակցի մեկ ընկերություն․ ՀՌՀ 18:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 18:3020 Օգս, 2026
  • 3 անշարժ գույքերի գնման իրավունքը և շուրջ 400 միլիոն դրամ. դատախազության պահանջը Արմեն Աշոտյանից 18:2920 Օգս, 2026
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը 18:2120 Օգս, 2026
  • Հռոմի պապը և Լիբանանի նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը 18:1420 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են գողությունը կատարած անձին. 50 հազար դոլար գնահատված գողոնը հայտնաբերվել է 18:0620 Օգս, 2026
  • Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին 17:5820 Օգս, 2026
  • Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունը 17:5320 Օգս, 2026
  • Զինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն՝ Ճամբարակի դեպքի մասին 17:4220 Օգս, 2026
  • Համոզված եմ, որ ՀՀ-ն կշարունակի առաջընթացն ու զարգացումը Ձեր ղեկավարության ներքո. Կորեայի վարչապետը՝ Փաշինյանին 17:3820 Օգս, 2026
  • Միջադեպ, նախազգուշացում և խոսափողի անջատում. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց 17:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:3120 Օգս, 2026
  • Քննարկվել է Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքը 17:2120 Օգս, 2026
  • 2026 թ. նախատեսվում է առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5000 հատ էլեկտրամոբիլ 17:1620 Օգս, 2026
  • Կիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր 17:0120 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Մինչև սեպտեմբերի 1-ը 3000 տոննա դեղձ և առավելագույնը 400 տոննա թուզ կմթերվի․ Պապոյան 17:0020 Օգս, 2026
  • Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին 16:4820 Օգս, 2026
  • Ռազմական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում 16:3920 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿ 16:3320 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3020 Օգս, 2026
  • Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր 16:2120 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 16:1920 Օգս, 2026
  • ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7 տոկոսով 16:1420 Օգս, 2026
  • «Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ 16:0820 Օգս, 2026
  • «Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի հիմնական փուլում հայտնվելու համար 15:5620 Օգս, 2026
  • ՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը 15:4420 Օգս, 2026
  • Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում 15:3620 Օգս, 2026
  • Երևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողով 15:3220 Օգս, 2026
  • Սպիտակ տան բանագնացների՝ Մոսկվա այցի հստակ ամսաթվեր դեռևս չկան. Պեսկով 15:2320 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածությունը 15:1920 Օգս, 2026
  • Անօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերք 15:1020 Օգս, 2026
  • Ճամբարակի վթարից տուժած զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունեն, մյուսների վիճակը կայուն է. ՊՆ 15:0420 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Դատաիրավական համակարգի խնդիրները հնարավոր չէ լուծել առանց նոր Սահմանադրության. Փաշինյան 15:0020 Օգս, 2026
  • Էրդողանը Անկարան ներքաշում է Սիրիայում վտանգավոր արկածախնդրության մեջ. Իսրայել Կաց 14:5920 Օգս, 2026
  • ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունի 14:4620 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները 14:4020 Օգս, 2026
  • Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար 14:3620 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 14:3020 Օգս, 2026
  • Իրանը կենթարկվի աննախադեպ մեկուսացման. Թրամփ 14:1620 Օգս, 2026
  • Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան 14:0120 Օգս, 2026
  • Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ 13:5120 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 13:4320 Օգս, 2026
  • Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան 13:3420 Օգս, 2026
  • Իսրայելի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Սիրիայի հարավում իսրայելական անվտանգության գոտի 13:3220 Օգս, 2026
  • TRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. Փաշինյան 13:2720 Օգս, 2026
  • Էդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկին 13:2420 Օգս, 2026
  • Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին 13:1920 Օգս, 2026
  • Կոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը 13:1620 Օգս, 2026
  • Վարչապետը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին 13:1420 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Մենք մեր պատկերացումներն ունենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ԵՄ հանրաքվեի մասին | 20.08.2026 13:0020 Օգս, 2026
  • Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք 12:5220 Օգս, 2026
  • Թրամփը հայտնել է, որ շփվում է Կիմ Չեն Ընի հետ 12:5120 Օգս, 2026
  • Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնի 12:4720 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթ 12:4120 Օգս, 2026
  • Կապանում մի շարք սպառողների գազամատակարարումը դադարեցվել է 12:3220 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3220 Օգս, 2026
  • Կառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներին 12:2720 Օգս, 2026
  • Քաղցկեղի բուժման երեք հիմնական ուղղությունները ներառված են առողջության համընդհանուր ապահովագրության ծածկույթում. ԱՆ 12:2320 Օգս, 2026
  • Գիշերը Ուկրաինայի ուղղղությամբ շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել 12:1820 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿ 12:1220 Օգս, 2026
  • Ինչու են փոխվում երեք նախարարությունների անունները․ Փաշինյանի պարզաբանումը 12:0420 Օգս, 2026
  • Խնդիր ունենք՝ 2029-ի դրությամբ ամբողջ ՀՀ բնակչությանը ներառելու առողջության ապահովագրության համակարգում. Փաշինյան 11:5920 Օգս, 2026
  • ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:5120 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ 11:4120 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015