ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Ղազախստանը միանում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Աբրահամյան համաձայնագրերին:
«Ղազախստանը իմ երկրորդ ժամկետում առաջին երկիրն է, որը միանում է Աբրահամյան համաձայնագրերին, շատերից առաջինը: Սա կարևոր քայլ է ամբողջ աշխարհում կամուրջներ կառուցելու համար: Շուտով մենք կհայտարարենք ստորագրման արարողության մասին»,- գրել է Թրամփը The Truth Social-ում։
Ամերիկացի ղեկավարի խոսքով՝ ավելի շատ երկրներ են ձգտում միանալ Աբրահամյան համաձայնագրերին, իր խոսքով՝ «ուժեղների այս ակումբին»։
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը վերահաստատել է նաև Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ Ղազախստանի հետ բազմակողմանի, ընդլայնված ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման հարցում։
Ղեկավարները ողջունել են այցի շրջանակում Ղազախստանի և Միացյալ Նահանգների միջև ավելի քան 17 մլրդ դոլարի առևտրային համաձայնագրերի ստորագրումը: