Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Հայաստանում աղքատության գենդերային շրջանակը բազմաթիվ ճգնաժամերից հետո» թեմայով աշխատանքային քննարկմանը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին, քաղհասարակության ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Հանդիպմանը ներկայացվել են «Սոցիոսկոպ» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտություններy, որոնք անդրադարձել են Հայաստանում սոցիալ-տնտեսական և այլ մարտահրավերների ընթացքում ի հայտ եկած խնդիրներին։
Իր ելույթում նախարար Արսեն Թորոսյանը նշել է կանանց տնտեսական հզորացման ու աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման, աղքատության հաղթահարման հիմնական ուղղությունները, որոնք ուղղակիորեն կապ ունեն Հայաստանի սոցիալական կայունության և տնտեսական զարգացման հետ։ Նրա խոսքով՝ հատկապես գյուղական բնակավայրերում նախատեսվում են իրականացնել համապատասխան ծրագրեր՝ կանանց ներուժի բացահայտման, մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ։
Կարևորվել է նաև պետություն-քաղհասարակություն համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը, որոնք նպաստում են գենդերային հավասարության ապահովմանը, զբաղվածության խթանմանն ու սոցիալական արդարությանը։