Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մետրոնոմ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բախվել է կայանած Mercedes-Benz մակնիշի միկրոավտոբուսին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել է Nissan մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։