Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Նոյեմբերի 6-ին այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԻԵԴ-ի դատավոր Վահե Գրիգորյանը և Դատարանի քարտուղարի տեղակալ Աբել Կամպոսը:
Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համագործակցության, ՄԻԵԴ-ի վճիռների կատարման հետ կապված հարցերը, ազգային մակարդակում մարդու իրավունքների ոլորտում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման ուղիները։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև մարդու իրավունքներին և իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատություններին առնչվող ժամանակակից մարտահրավերների շուրջ։
Զրուցակիցները վերահաստատել են հանձնառությունը` շարունակելու համագործակցությունը` նպատակ ունենալով ակտիվացնել երկխոսությունը և ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության համակարգերը։