ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախազգուշացրել է, որ Ռուսաստանը պատրաստվում է Արևմուտքի հետ երկարատև առճակատման Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի և այլ երկրների հետ: Ռյուտեի խոսքով՝ Ռուսաստանի ներկայացրած վտանգը չի վերանա Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտից հետո, և երկիրը կանխատեսելի ապագայում կմնա ապակայունացնող ուժ Եվրոպայի և աշխարհի համար: Բուխարեստում կայացած պաշտպանական արդյունաբերության համաժողովում Ռյուտեն ընդգծել է՝ այս սպառնալիքներին դիմակայելու համար հարկավոր են առաջադեմ տեխնոլոգիաներ, զենքեր և սարքավորումներ:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան