Գիտե՞ք՝ ով է Հայաստանի բոլոր ժամանակների թիվ մեկ բարեգործը, և ինչեր է նա այսօր կառուցում ՀՀ-ում: Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Նա Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ցուցադրել է, թե բարեգործությամբ ինչ է կառուցվում:
«Մի քանի հարյուր երեխա արդեն հաջորդ տարի կունենան բարձակարգ, գերժամանակակից, բոլորովին նոր գույքով հագեցած դպրոց: Հարևանությամբ գերեզմանատուն կար, դպրոցը ամբողջությամբ առանձնացվում, ցանկապատվում, տանիքը փոխվում, պատերը գունազարդվում, հիմքերը ամրացվում են: Դպրոցը գտնվում է շատ հրաշք բնության մեջ, մի քանի ամիս հետո տեսարանը լրիվ այլ տեսք է ունենալու»,- նշել է նա:
«Բայց սա էլ ամբողջը չէ, քանի որ դեպի բոլոր նորակառույց դպրոցներ պետք է նոր ճանապարհներ կառուցվեն, թիվ մեկ բարեգործի բարեգործությամբ այս ընթացքում մինչև Ձորաղբյուր գյուղ կառուցվել է ֆանտաստիկ ճանապարհ: Ըստ տեղացիների՝ այսպիսի ճանապարհ գյուղը ստեղծման օրվանից չի ունեցել՝ կահավորված, մայթեզրերով, ջրահեռացման համակարգերով, գծանշաններով: Այս ճանապարհով գյուղից մինչև Նոր Նորքի երկրորդ զանգված կարող ենք հասնել 6-8 րոպեում:
Մեր երկրի թիվ մեկ բարեգործը ՀՀ-ում աշխատող և հարկերը վճարող հարկատու քաղաքացի հենց դու ես»,- ասել է պատգամավորը: