Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Չեռնոգորիայի կառավարությունների միջև կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Համաձայնագրի կնքումը միտված է զարգացնելու և ամրապնդելու երկու պետությունների միջև հարաբերությունները և խթանելու կրթության, գիտության և նորարարության ոլորտներում փոխշահավետ համագործակցությանը: Համաձայնագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունները հնարավորություն կտան իրականացնելու կրթական համակարգերի կառուցվածքի, բովանդակության և կրթության կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկության և աշխատանքային փորձի փոխանակում, համատեղ մշակված կրթական ծրագրեր, ինչպես նաև կազմակերպել դասընթացներ և սեմինարներ: Եվրոպական հետազոտական տարածքի միջոցով Հայաստանը Չեռնոգորիան կհամագործակցեն գիտահետազոտական համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Համաձայնագրով կողմերն իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան և փոխադարձության հիմունքներով կրթության և գիտության ոլորտների դասավանդող կազմի և գիտնականների համար յուրաքանչյուր տարի կտրամադրեն բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցման և շարժունության ծրագրերի կրթաթոշակներ: