Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (կաթի մթերում և կաթի պաղեցում) արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, գ. Շողակաթ): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։
Տեսչական մարմնի Երևան կենտրոնի տեսուչների արձանագրած խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ: Մասնավորապես՝
-
հատակների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից.
-
առաստաղի մակերևույթի վրա կան վնասված հատվածներ, ինչը չի բացառում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը.
-
արտադրական շինությունների դռները հարթ չեն, պատրաստված չեն չներծծող նյութերից.
-
կաթի մթերման և պահպանման համար նախատեսված կշեռքի և քարշակ սարքի մակերևույթի վրա առկա են կոռոզիայի հետքեր։
Վերահսկող մարմինը խախտումների վերացման համար սահմանել է ժամկետ: