• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հորմուզի նեղուցը չի բացվի, եթե ԱՄՆ-ը չընդունի մեր պայմանները․ ԻՀՊԿ. «Հարևաններ» Հորմուզի նեղուցը չի բացվի,... 20:38
Բաց հարթակ․ Բանակում կանոնադրային հարաբերությունների փոփոխությունների կարիք կա. Մանասյան Բաց հարթակ․ Բանակում կանոնադրային... 19:13
Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 20:29
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 12:3306 Նմբ, 2025

Մենք պատահականության սկզբունքով հատկապես նորակառույց դպրոցներում պետք է դասալսումներ անենք. վարչապետ

Մեր մարզային այցերի ընթացքում տեղի ունեցած դիտարկումների արդյունքում ենք որոշում կայացրել, որ մենք բոլոր մանկապարտեզները և դպրոցները պետք է ապահովենք նոր գույքով: Ուզում եմ իմ դիտարկումները կիսել՝ կապված դպրոցներում գույքի օգտագործման որակի հետ: Այդ մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գիտեք, ես շատ կարևոր եմ համարում, որ ինչ ասում եմ, ճիշտ ընկալվի. չընկալվի որպես մեղադրանք, նեգատիվ ինչ-որ բան, ընկալվի որպես մեր օրակարգի հարց, որը մենք պարտավոր ենք խոսել, հասցեագրել, լուծել»,- նշեց Փաշինյանը:

«Գիտեք, որ մենք բոլոր նորակառույց և հիմնանորոգվող դպրոցները ապահովում ենք նոր գույքով: Ես մասնավորապես ուզում եմ կենտրոնանալ մարզական գույքի, լաբորատոր գույքի, լաբորատորիաների վրա. քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն: Ես մտահոգություն ունեմ հետևյալի հետ կապված, թե ինչքանով է այդ գույքը որակով օգտագործվում, ինչքանով է դա նպաստում կրթական պրոցեսի զարգացմանը:

Ես այնպիսի դեպքերի եմ ականատես լինում,- որտեղ դա տեսել եմ, խնդրում եմ՝ սա չընկալեն որպես մեղադրանք կամ չնեղվեն, ես ուզում եմ կիսվել հրապարակային,- գնալու եմ, նույն բանը շարունակաբար ամեն տեղ տեսնելու եմ: Ես մտնում եմ նորակառույց դպրոց, բոլոր հնարավոր գույքերը դրված են, մտնում եմ մարզական դահլիճ, տեսնում եմ՝ թենիսի սեղանը դրված է բասկետբոլի վահանակի տակ... Ասում եմ՝ հարգելիներս, ինչո՞ւ եք այստեղ դրել. հասկացա՝ թենիս կխաղան երեխաները, բա բասկետբոլ ո՞նց են խաղալու: Մտնում ենք սպորտային դահլիճ, տեսնում ենք, այդ թվում, մեծ գույքեր կան. դրված է կենտրոնում: Մի անգամ գնում ես, տեսնում ես՝ դրված է, ասում ես՝ երևի այդ դասն է, երկրորդ անգամ գնում ես, տեսնում ես՝ նույն տեղում դրված է, երրորդ անգամ ես գնում, տեսնում ես՝ նույն տեղը դրված է:

Լաբորատորիաների հետ կապված՝ մենք հիմա քիմիայի լաբորատորաներում նաև սպիտակ խալաթներ ենք տալիս: Սկզբից տեսնում եմ՝ փաթեթների մեջ դրած է, ասում եմ՝ բա ինչո՞ւ է փաթեթի մեջ դրած, հաջորդ տեղը գնում եմ, հանած է, բայց էլի օգտագործած չէ: Այստեղ ես խնդիր եմ տեսնում»,- նշեց վարչապետը:

«Այսօր խոսել եմ նախարարի հետ. մեզ մոտ գոյություն ունեն, այդ թվում, դասալսումների ինստիտուտներ, և մենք, մասնավորապես հիմա, որտեղ հարցը սուր դրված է կրթական գույքի մասով, մենք, այսօրվանից սկսած, շարունակաբար, պատահականության սկզբունքով, չեմ ասում՝ բոլոր տեղերը, հատկապես նորակառույց դպրոցներում պետք է դասալսումներ անենք. մենք պետք է գնանք չնախատեսված մտնենք քիմիայի դասին, տեսնենք՝ լաբորատոր գույքն օգտագործվո՞ւմ է, թե՞ չէ: Ծրագրով կտեսնենք՝ այդ օրը ինչ դաս է նախատեսված, ֆիզկուլտուրայի գույքը պատշաճ օգտագործվո՞ւմ է, թե՞ ոչ. ֆիզիկայի լաբորատորիան, կենսաբանություն, աշխարհագրություն, և այլն, և այդպես շարունակ: Պետք է տեսնենք՝ այնտեղ էլեկտրական սալիկներ կա՞ն. գույք կա՞, որը շատ կարևոր է. այդ սալիկների վրա կարելի է սուրճ եփել, կարելի է դաս անել: Ես չեմ բացառում. սուրճ էլ թող եփեն. բայց դասը պարտադիր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ վերջերս մի տեղ իրենց օրինակն է բերել:

«Ասացի՝ մեր Իջևանի տանը եղել է և մինչև հիմա կա սերվիս, որը ես ծնված օրից հիշում եմ, բայց մենք ոչ մի անգամ չենք օգտագործել, պահարանում դրված է միշտ: Այս երևույթը չգիտեմ որտեղից: Այս ընկալումը խնդիր է. սա մի հոգու մասին չէ, սա մեր մասին է: Տարբեր մարզագույք կա, որը, ենթադրենք, կարող է 50-60 կգ քաշ ունենա: Պետք է ամեն դասի համար բերել-դնել, դասից հետո տանել պահեստ: Դրել ենք, մի բան որ մի տեղ դնում ենք, մի 6 տարի տեղից չենք շարժում, որ հազիվ դրել ենք: Դա էլ է կրթական պրոցես. դասը պետք է նախապատրաստվի: Այդքան շատ գույք դրել ենք, մարդիկ կասեն՝ այդքան պետք է հանենք դնե՞նք, հա, պետք է հանենք դնենք, որովհետև կրթությունը դա է: Մեր ժամանակվանից այդ ավանդույթը կար. դասագրքերը ստանում էինք, դպրոց չէինք տանում հետներս. ոնց որ ասենք՝ դասագրքերը պայուսակից ինչո՞ւ հանենք, մեկ է հետ ենք դնելու. սա պրոբլեմ է։

Վարչապետը նշեց, որ նախարարությունը և մարզպետարանները և մարզպետարանների հանրակրթության բաժինները պետք է համոզվեն, որ այդ գույքը տեղում է:

«Ես գիտեմ, որ մենք նորակառույց դպրոցներին մասնավորապես տալիս ենք էլեկտրոնային դաշնամուր, դահլիճներ կան, բեմ կա, և այլն: Էս վերջերս մտել եմ մի դպրոց, նայում եմ՝ դաշնամուր չկա, ասում եմ դաշնամուր չե՞ք ստացել, ասում է՝ ստացել ենք: Ասում է դահլիճին կից կա պահեստ, այդ պահեստում դրված է: Հագելիներս, դա երեխաների համար է. դա մեր տան սպասքի պես մի տարեք դրեք պահարանում, դուռը փակեք, որ 50 տարի հետո էլ վարչապետ գա, ասի՝ դաշնամուրն ո՞ւր է, ասեք՝ հեսա. ձեռք տված չի: Այդ դաշնամուրը դրված է, որ երեխաները նվագեն. թող երեխաները նվագեն, փչացնեն, թող տան ջարդեն. մի պահեք պահեստում. դրեք բեմերի վրա. բոլոր տեղերում դաշնամուրները ստացված են, դրանք պետք է լինեն բեմի վրա կամ հասանելի տեղում, դահլիճում պետք է լինեն, որ երեխաները նվագեն դաշնամուր:

Դա արվում է, որ երեխաները ստեղծագործելու հնարավորություն ունենան, դպրոցներում երկար մնալու մոտիվացիա լինի,- ասաց վարչապետը։

Փաշինյանը ընդգծեց նաև, որ ցնցուղները դպրոցում օգտագործված չեն: «Մտնում եմ դպրոց, նայում եմ ցնցուղները օգտագործած չեն, տնօրենն ասում է՝ այո, օգտագործած չեն: Ինչի համար ենք ամեն ինչ փակում. Կառավարոթյունը փող է ծախսել, որ երեխաներն օգտվեն, նրա համար չէ, որ նկարվենք, PR անենք, ասենք՝ տեսեք՝ ցնցուղ ենք առել: Սա խնդիր է, որին պետք է լուրջ ուշադրություն դարձնենք»,- նշեց Փաշինյանը: 

«Էլի սկսել ենք դպրոցի պատերի վրա ինչ ասես կպցնել. այդ խնդիրն էլ լուծված չէ. այս հարցերը պետք է լուծվեն: Խնդրում եմ՝ լուրջ վերաբերվեք սրան: Պետք է նախարարությունն էլ, տեսչական մարմինն էլ, մարզպետարաններն էլ լուրջ վերաբերվեն սրան, որովհետև այնտեղ ձևակերպվում է մեր երկրի ընդհանրապես ամբողջ բովանդակությունը, և մենք պետք է ուշադիր լինենք այդ հարցերի նկատմամբ»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ մենք մեր բյուջետային և կառավարման պրոցեսները պետք է կազմակերպենք այնպես, որ ստանդարտ ունենանք, որ ինչ-որ ժամանակ հետո դաշտը պետք է նորոգվի, ինչ-որ մի ժամանակ հետո լաբորատոր գույքը պետք է թարմացվի, նստարանը, գնդակը, թենիսի սեղանը և այլն:

Դիտումների քանակ94
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Գրանդ Մաստեր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 755 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0028 Օգս, 2026
  • Ադրբեջանը ՌԴ-ից պահանջել է ապահովել իր դիվանագիտական աշխատողների անվտանգությունը 00:3928 Օգս, 2026
  • Անտարկտիդան սնդիկի «պահեստարանից» աստիճանաբար վերածվում է շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրի 00:0128 Օգս, 2026
  • Watermelon Ecosystem-ի միջոցով հայկական արտադրանքը կհասնի ոչ միայն ԱՄԷ, այլև աշխարհի այլ շուկաներ 23:5327 Օգս, 2026
  • Խորհրդարանը 20-օրյա նիստերից հետո ավարտեց առաջին նստաշրջանի աշխատանքը 23:3927 Օգս, 2026
  • Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում 23:2227 Օգս, 2026
  • Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրվարույթը կուղարկվի դատարան 23:0027 Օգս, 2026
  • Հիմա էլ Կտրիճն է գալու, ասի՝ նզովյալ լինես, հրաժարականի համար 15 րոպե եմ տալիս. Նիկոլ Փաշինյան 22:4227 Օգս, 2026
  • Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է 26 մեդալ 22:2127 Օգս, 2026
  • «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց 22:0527 Օգս, 2026
  • Հարցազրույց Դավիթ Կոստանդյանի հետ 22:0227 Օգս, 2026
  • TRIPP-ի շրջանակում բանակցությունների համար երկու պաշտոնյա կմեկնի Վաշինգտոն 21:5827 Օգս, 2026
  • Գյումրու փողային նվագախումբը վերականգնում է քաղաքի հին ու բարի ավանդույթը 21:4227 Օգս, 2026
  • «Յուքոմ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 814 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 21:3027 Օգս, 2026
  • Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ․ ՆԳՆ-ն շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ 21:2127 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Քոչարյանասերժական մաֆիան իր շոշափուկներն ունի դատաիրավական համակարգում. Փաշինյան 21:0027 Օգս, 2026
  • Ազգային տարազի երեկո՝ Սրբոց Ղևոնդյանց տաճարի բակում 20:5727 Օգս, 2026
  • Օգոստոս 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4627 Օգս, 2026
  • Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր. Զախարովա 20:3727 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2026 20:2927 Օգս, 2026
  • Կալասը զգուշացրել է Չինաստանից Եվրամիության կախվածության մասին 20:2127 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 27. 2026 20:1427 Օգս, 2026
  • Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել 20:0627 Օգս, 2026
  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծը 19:5927 Օգս, 2026
  • Վազքի կիսամարաթոնը դարձել է Վանաձորի այցեքարտերից մեկը 19:5627 Օգս, 2026
  • Նորվեգիայի 89-ամյա թագավորը ծայրահեղ ծանր վիճակում է 19:5127 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը հաստատել է, որ Լիբանանի հարավին հարվածներ են հասցվել 19:3927 Օգս, 2026
  • Ինքնահայտարարագրվել ենք որպես պետություն, բայց մեզ չենք պահում որպես պետություն. վարչապետ 19:3127 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է արել հետաքննել Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպը 19:2227 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 19:1527 Օգս, 2026
  • Լիլիթ Մակունցը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը կարևորել են քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը 19:1427 Օգս, 2026
  • Վարդենիսի Իսակովի փողոցը 40 տարի անց ասֆալտապատվում է 19:0227 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Զախարովան անդրադարձել է Հայաստանում մեկնարկած իրավական գործընթացներին 19:0027 Օգս, 2026
  • COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի 18:4727 Օգս, 2026
  • Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Մասադիկով 18:4127 Օգս, 2026
  • Եվրոպայում անոմալ շոգի պատճառով մահվան առնվազն 35 հազար դեպք է գրանցվել 18:3227 Օգս, 2026
  • Երկարատև սթրեսը կարող է բացասաբար ազդել երեխայի նյարդային և իմունային համակարգերի գործունեության, աճի և ընդհանուր առողջության վրա. Աննա Հակոբյան 18:2527 Օգս, 2026
  • Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունում 18:1827 Օգս, 2026
  • «Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանը կտեղափոխվի Արթիկի Բարեկամության այգի 18:0827 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 18:0327 Օգս, 2026
  • Նեպալում և Չինաստանում մասշտաբային ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն անցել է 270-ը 17:5727 Օգս, 2026
  • Լիլիթ Մակունցը և Ֆրանսուազ Ժակոբը կարևորել են ՀՀ-ում կայանալիք COP17-ի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը 17:4527 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին 17:3727 Օգս, 2026
  • Երևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է 17:3327 Օգս, 2026
  • ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով խորհրդակցություն 17:2427 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանն անդրադարձել են Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներին 17:1727 Օգս, 2026
  • Կրեմլը տեղեկություն չունի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի մասին. Պեսկով 17:0827 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՆԱ-ի 6% աճ, միլիարդավոր դրամների ներդրումներ․ Փաշինյանը ներկայացրել է ցուցանիշները 17:0027 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն բարձրագույն կրթության երրորդ մակարդակում կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների և գիտական ղեկավարների 16:5427 Օգս, 2026
  • Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. ՔԿԾ-ն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի մասին 16:4327 Օգս, 2026
  • Երեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ 16:3527 Օգս, 2026
  • Մարտուն Գրիգորյանի որդու՝ Կամո Գրիգորյանի կողմից ապօրինի զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:2627 Օգս, 2026
  • Նարիշկինը ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի հետ հանդիպումը որակել է «աշխատանքային» 16:1827 Օգս, 2026
  • Գոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում 16:1227 Օգս, 2026
  • Փաշինյանը և Կոբախիձեն քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր 16:0927 Օգս, 2026
  • Խնդիր լուծող նախարարությունից փոխակերպվում ենք խնդիրները կանխարգելող նախարարության. Գալյան 16:0827 Օգս, 2026
  • Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Գալյան 15:5727 Օգս, 2026
  • Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. Զախարովա 15:3927 Օգս, 2026
  • Զանգվածային ազատումներ են լինելու իրավապահ համակարգում, եթե ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրներին չգտնեն. վարչապետ 15:3727 Օգս, 2026
  • Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը 15:3127 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:2427 Օգս, 2026
  • ԱԺ խորհրդի կազմում ընդգրկվելու համար ՔՊ խմբակցությունը ներկայացրել է Արուսյակ Մանավազյանին, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Աննա Գրիգորյանին. Ռուբինյան 15:1827 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը 15:0527 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Վե՛րջ, խաղաղությունը փլուզելու ոչ մի տարբերակ այլևս չկա. վարչապետ 15:0027 Օգս, 2026
  • Հոսանք ներկրելու-վաճառքի թեմա քննարկում ենք Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի հետ. Փաշինյան 14:4427 Օգս, 2026
  • Ալեն Խաչատրյանը դարձավ պատանեկան Եվրոպայի առաջնության արծաթե, իսկ Ալեն Զուրաբյանը՝ բրոնզե մեդալակիր 14:4227 Օգս, 2026
  • Դա մեր կյանքը հեշտացնո՞ւմ է, թե՞ բարդացնում է, սա էլ է մտածելու հարց. Փաշինյանը՝ անկլավ-էքսկլավների մասին 14:3927 Օգս, 2026
  • Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ 14:3827 Օգս, 2026
  • Հաջորդ ամսվանից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր 14:3027 Օգս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3027 Օգս, 2026
  • Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. դատախազությունն ամփոփել է 2025-2026 թվականների տվյալները 14:2927 Օգս, 2026
  • Պետությունը շարունակում է աջակցել խնամատար ընտանիքներին․ 115 ընտանիքում խնամվում է 271 երեխա 14:2327 Օգս, 2026
  • Խմբեր են ուղարկվել բնակավայրեր՝ հոգևոր, քաղաքական, 2024-ի նման շարժում սկսելու հնարավորությունը շոշափելու համար. Փաշինյան 14:1027 Օգս, 2026
  • Անկլավ-էքսկլավների թեման վերջինն էր, որի վրա կարելի էր կառուցել խաղաղությունը փլուզելու պլանը, ես այդ թեմայի ներվը հանում եմ. Փաշինյան 13:5927 Օգս, 2026
  • ԱԷՄԳ-ն առայժմ չի կարող ստուգումներ անցկացնել հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում. Էսլամի 13:5127 Օգս, 2026
  • Նորմա՞լ է, որ մարդ կարող է գալ, երկրի ղեկավարի պաշտոնում 10 տարի աշխատել և դառնալ դոլարային միլիոնատեր. Փաշինյան 13:4527 Օգս, 2026
  • Ում վարույթում եղել են և չեն արժանացել ընթացքի, պետք է բացատրություն տան ՀՀ ժողովրդին. Փաշինյանը՝ նախկին պաշտոնյաների գործերի մասին 13:4127 Օգս, 2026
  • Կարծում եմ՝ շատ խիզախ բան է անում Աննան. Նիկոլ Փաշինյանը՝ բռնության դեմ արշավի մասին 13:1927 Օգս, 2026
  • Հարգում ենք ուրիշների դիրքորոշումները և հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների վերաբերյալ. Փաշինյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին 13:0927 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն 13:0427 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետն անդրադարձել է նախկին նախագահների նկատմամբ հարուցված քրվարույթներին 13:0027 Օգս, 2026
  • Խոշոր հրդեհ Արցախի պողոտայում․ դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ 12:5927 Օգս, 2026
  • Անկախության 35-ամյակի տոնակատարությունները կմեկնարկեն Իջևանում և կեզրափակվեն Հանրապետության հրապարակում 12:5727 Օգս, 2026
  • Էբոլա Բունդիբուգյո․ ԱՀԿ-Ն թարմացրել է ժամանակավոր առաջարկությունները համաճարակի վերահսկման և հիվանդության տարածման առիթով 12:5227 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 12:4727 Օգս, 2026
  • Մեր պլանը 800 մլրդ դրամ ֆինանսավորումն է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականացնելու համար. Փաշինյան 12:4027 Օգս, 2026
  • Հյուսիս-հարավի տարբեր հատվածների ֆինանսավորման համար 1 մլրդ 174 մլն դրամ կհատկացվի 12:3627 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք 12:2527 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2427 Օգս, 2026
  • 2025-ին մենք բնակարանաշինության ծավալներով գերազանցել ենք 1986 թվականը. Փաշինյան 12:2227 Օգս, 2026
  • Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել արձագանքել Իրանի դեմ ԱՄՆ-ի հայտարարած տնտեսական պատերազմին 12:1827 Օգս, 2026
  • Երևանում կամ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային, այդ թվում` Սփյուռքի մեր հայրենակիցների համար. Փաշինյան 12:0927 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոլդովային Անկախության օրվա կապակցությամբ 12:0527 Օգս, 2026
  • Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական. նա սովորել է Փենսիլվանիայի պետական համալսարանի Դիքինսոնի իրավունքի դպրոցում 12:0027 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0027 Օգս, 2026
  • Կառավարությունը պետական համաֆինանսավորման ծրագրերը բյուջեից 1 մլրդ 255 մլն դրամով համաֆինանսավորելու մասին որոշում ընդունեց 11:5527 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներին 11:5227 Օգս, 2026
  • Հայտնի չէ՝ Հայաստանի հարցը արդյոք լրջորեն կքննարկվի՞ նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի նիստում. Մասադիկով 11:5027 Օգս, 2026
  • Որ ասում ենք՝ խաղաղությունը կա, թե չկա՝ սրա մասին է. Փաշինյանը՝ Ներքին Հանդում խաղահրապարակի կառուցման մասին 11:4827 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ. Փաշինյան 11:4127 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015