Հանրապետությունում նոյեմբերի 5-6-ը բացահայտվել է 133 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
-
35 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
7 դեպք՝ խարդախության,
-
6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
5-ական դեպք՝ հոգեկան ներգործունեության, փաստաթղթի կեղծիքի,
-
3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
-
2-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնել ու կամ վնասելու։
Բացահայտվել է կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հողամասի ինքնակամ զավթումը չդադարեցնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
2 դեպք բնակարանային գողության,
-
1-ական դեպք՝ շորթման, անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու՝ 1 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։