ԱՄՆ-ի ցածր եկամուտ ունեցող բնակիչները դիմել են դատարան՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջելով անհապաղ միջոցներ հատկացնել պարենային օգնության համար, հաղորդում Է Bloomberg-ը:
Գործակալության տվյալով՝ ավելի քան 40 միլիոն ամերիկացու սպասում են պարենային օգնության ստացման ուշացումներ՝ դաշնային կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով։
Հայցվորները պնդել են, որ օրենսդրությունը նախատեսում է նպաստների ժամանակին և լիարժեք վճարում նույնիսկ բյուջեի բացակայության դեպքում։ Ցածր եկամուտ ունեցող ամերիկացիները նշել են, որ չպետք է առանց սննդի մնան Կոնգրեսում քաղաքական գործիչների միջև տարաձայնությունների պատճառով։
ԱՄՆ-ում շաթդաունը սկսվել է հոկտեմբերի 1-ին և արդեն դարձել է ամենաերկարը երկրի պատմության մեջ։ Դա տեղի է ունեցել հանրապետականների և դեմոկրատների միջև ծախսերի վերաբերյալ տարաձայնությունների հետևանքով։
Կոնգրեսում իշխող հանրապետական և ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողանում համաձայնության գալ մի շարք ծախսերի հարցում, այդ թվում՝ առողջապահության։ Դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց մեղադրել են քաղաքական նպատակներով շաթդաունը հրահրելու և երկարաձգելու համար։