Atlantic Council-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունի բոլոր լծակները՝ համոզելու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հանել Ուկրաինայի ԵՄ անդամակցության բանակցությունների հանդեպ կիրառած վետոն՝ տնտեսական կամ քաղաքական զիջումների դիմաց։
Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ, և Հունգարիային տնտեսական փլուզում է սպառնում։ Թրամփի հետ բանակցություններում վարչապետ Օրբանը նախատեսել է խնդրել ԱՄՆ նախագահին մեղմելու այդ պատժամիջոցները, որպեսզի Բուդապեշտը կարողանա շարունակել օգտագործել ռուսական նավթը։
Ըստ Atlantic Council-ի՝ հենց դա էլ Թրամփին տալիս է ազդեցության լծակներ։ Այժմ նա պետք է ճնշում գործադրի Օրբանի վրա, որպեսզի վերջինս թույլ տա Եվրոպային անհրաժեշտ քայլեր կատարել որպես Ուկրաինայի գլխավոր գործընկեր։
Պարբերականը նշում է, որ չնայած ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը դեռևս քննարկման փուլում չէ, այն համապատասխանում է Վաշինգտոնի և անձամբ Թրամփի շահերին, քանի որ նպաստում է Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու նրա նպատակին և բացում է հնարավորություններ ամերիկյան բիզնես գործարքների համար։
Իրավիճակի պարզեցում սպասվում է նոյեմբերի 7-ին՝ Վաշինգտոնում, Թրամփ-Օրբան հանդիպման արդյունքում: