• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Արգենտինայում ևս պայքարում են ընտրակաշառքի դեմ. Թոքատլյան Բաց հարթակ․ Արգենտինայում ևս... 20:40
«Օրակարգում ռուս-ուկրաինական լճացած պատերազմը և Ղրիմի ճգնաժամն են» «Օրակարգում ռուս-ուկրաինական լճացած պատերազմը... 20:03
Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 20:53
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մշակույթը ժողովրդավարության հիմնարար գործիք է. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԵԽ ժողովրդավարության համաշխարհային ֆորումին
Քաղաքականություն
20:3505 Նմբ, 2025

Մշակույթը ժողովրդավարության հիմնարար գործիք է. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԵԽ ժողովրդավարության համաշխարհային ֆորումին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության համաշխարհային ֆորումին։ Նա ելույթ է ունեցել «Ինչպե՞ս կարող են մշակույթը և մշակութային քաղաքականությունն ամրապնդել ժողովրդավարությունը» թեմայով պլենար նիստում՝ ներկայացնելով Հայաստանի նախաձեռնությունները ժողովրդավարական արժեքների խթանման, հասարակության ներգրավվածության և մշակութային բազմազանության պահպանման ուղղությամբ։

ԿԳՄՍ նախարարի ելույթն ամբողջությամբ.

«Հարգարժա՛ն գործընկերներ, հարգելի՛ մասնակիցներ,

Շնորհակալ եմ այս բացառիկ ֆորումի կազմակերպիչներին՝ ժողովրդավարության ապագայի շուրջ համաշխարհային երկխոսության շրջանակում մեզ միավորելու համար։

Այսօր, երբ ժողովրդավարությունն աշխարհի տարբեր անկյուններում բախվում է լուրջ մարտահրավերների, երբ երկրներում հանրությունների վստահությունն աշխարհի կայուն զարգացման, պետական կառավարման համակարգի, մեդիայի և նույնիսկ հասարակության ներսում հաճախ խաթարվում է, ավելի քան երբևէ անհրաժեշտ է վերադառնալ այն արժեքներին, որոնք ժողովրդավարությունը դարձնում են մարդու համար ընկալելի:

Այս համատեքստում գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը՝ Նոր ժողովրդավարական պակտը, ավելի քան ժամանակին և կարևոր է, և Հայաստանի կառավարությունը լիովին աջակցում է դրան։ Նշանակալի է, որ «Ժողովրդավարությունը սովորելը և գործնականում կիրառելը» պակտի առաջին հիմնասյունն է, որը շեշտում է բոլորի համար ժողովրդավարական մասնակցության և իրավունքների հավասար հնարավորությունների ապահովման կարևորությունը՝ աջակցելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններին, որոնք զինում են եվրոպացի քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին։

Առաջ նայելով՝ անհրաժեշտ է անդրադառնալ պատմությանը և բացահայտել առկա լավագույն փորձերը, որոնց վրա կարելի է կառուցել ժողովրդավարական ապագան։ Մեր ընդհանուր պատմության որևէ խեղաթյուրման կամ սխալ մեկնաբանության փորձերից զերծ մնալը կարող է նպաստել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ պատմության ուսուցումը կապում է մշակույթները, այլ ոչ թե բաժանում։ Սա հաջողությամբ իրականացվում է Եվրոպայում պատմության ուսուցման դիտարկման կենտրոնի կողմից, և Հայաստանը հաստատուն աջակցում է դրա առաքելությանը՝ խթանելու որակյալ կրթությունը ժողովրդավարական մշակույթի ըմբռնումը խորացնելու նպատակով։

Ուստի այստեղ է, որ առաջնային դերակատարում են ստանձնում մշակույթը, մշակութային երկխոսությունը, մշակութային հանդուրժողականությունն ու մշակութային ինքնության դրսևորումների հանդեպ փոխադարձ հարգանքը։

Հայաստանի համար ժողովրդավարությունը ոչ թե ներմուծված քաղաքական արժեհամակարգ է, այլ խորապես արմատավորված քաղաքակրթական ընտրություն։ Մեր պետական քաղաքականության առանցքը քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ օժտված հասարակության կերտումն է, որը հիմնված է մարդու արժանապատվության, ստեղծագործ ազատության և ներառականության գաղափարի վրա։ Այսինքն՝ հասարակություն, որի համար ազատ լինելը նշանակում է մտածել, ստեղծել և հարգել։ Եվ հենց այս հարթությունում է, որ մշակույթը դառնում է ժողովրդավարության իրական գործիք։

Ժողովրդավարությունը սկսվում է այն պահից, երբ մարդուն հնարավորություն է տրվում ազատորեն արտահայտել իր միտքը՝ խոսքի, արվեստի, լեզվի, արարելու ձևերի միջոցով։ Պաշտպանելով, խրախուսելով մշակութային ինքնարտահայտման ազատությունը, աջակցելով ստեղծարարությանն ու մշակութային բազմազանության դրսևորմանը՝ մենք իրականում պաշտպանում ենք ժողովրդավարությունը։

Պետական մշակութային քաղաքականության մեջ այսպիսի երաշխիքների և կոնկրետ իրավական մեխանիզմների ապահովումը ներդրում է ոչ միայն տնտեսության կայուն զարգացման, այլև հանրային գիտակցության մեջ։

Հայաստանում մշակութային քաղաքականությունն ուղղված է ոչ միայն մշակութային ժառանգության պահպանմանը, սերունդներին անխաթար փոխանցման ապահովմանը, այլև նոր մշակութային ձևերի զարգացմանը, որոնք արտացոլում են ժամանակակից հասարակության արժեքները և ընկալումները։

Վերջին տարիներին մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել բաց և ներառական մշակութային միջավայր ստեղծելու ուղղությամբ։ Մեր մշակութային քաղաքականության հիմնական մոտեցումն այն է, որ մշակույթը պետք է ապակենտրոնացվի, և մշակութային կյանքին հաղորդակցվելու հավասար պայմաններ պետք է ապահովվեն ոչ միայն հանրապետության մեծ քաղաքներում, այլև բոլոր համայնքներում:

Բազմաթիվ համայնքներում ձևավորվել են բաց մշակութային հարթակներ՝ արվեստի, երաժշտության, ցուցահանդեսների և մշակութային ու գեղարվեստական կրթական նախագծերի համար։ Այս հարթակները միավորում են արվեստագետներին, երիտասարդներին, համայնքների ներկայացուցիչներին, տեղական իշխանություններին և միջազգային գործընկերներին։ Հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում նաև համայնքային մշակութային նախագծերին, որոնք խրախուսում են բնակչության ներգրավվածությունը տեղական մշակութային կյանքի ձևավորման գործում։

Թանգարանները, մշակույթի տները, գրադարանները վերածվում են հանրային տարածքների, որոնցում տեղի են ունենում բաց քննարկումներ, արվեստի դասեր, կրթական ծրագրեր, սեմինարներ և այլ համատեղ նախաձեռնություններ։ Այդ նախագծերը, որոնք հաճախ ծնվում են քաղաքացիական նախաձեռնություններից, փաստում են, որ մշակույթը կարող է լինել խաղաղության և համերաշխության լեզու։

Հայաստանը ձգտում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ստեղծարարությունը դիտվում է որպես հանրային արժեք և ժողովրդավարության շարժիչ ուժ։ Մենք աջակցում ենք ստեղծարար արդյունաբերությանը՝ դիզայնի, ֆիլմարտադրության, թվային արվեստի, նոր մեդիայի և այլ ոլորտներում, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդներին առանց ինքնության կորստի՝ մասնակցել գլոբալ մշակութային փոխգործակցությանը։ Այս մոտեցումը միաժամանակ պաշտպանում է մշակութային բազմազանությունը և ձևավորում տնտեսապես կենսունակ ստեղծարար միջավայր։

Մշակույթը նաև կրթություն է՝ ոչ միայն գիտելիքի փոխանցում, այլ ինքնաճանաչման գործընթաց։ Երբ դպրոցներն ու համալսարանները համագործակցում են մշակութային հաստատությունների հետ, երբ երիտասարդությունը հնարավորություն ունի մասնակցելու արվեստի ծրագրերի, ձևավորվում է ազատ մտածող, քննադատական հայացք ունեցող, չհամակերպվող, չհարմարվող սերունդ, որը մշտապես պայքարում է ավելի լավ, ավելի արժանապատիվ կյանքի համար: Այդ սերունդը ժողովրդավարության ամենաարժեքավոր պահապանն է։

Ժողովրդավարությունը չի կարող գոյատևել առանց վստահության, իսկ վստահությունը չի կառուցվում օրենքներով․ այն ձևավորվում է փոխճանաչմամբ, համատեղ ստեղծագործելով և համընդհանուր արժեքներով։ Այդ արժեքները ձևավորվում են մշակույթի միջոցով։ Այդ պատճառով մշակութային քաղաքականությունը ժողովրդավարության հիմքում պետք է դիտարկել ոչ թե որպես հավելյալ, այլ հիմնարար գործիք՝ սոցիալական կապերի վերակառուցման, կրթության հզորացման և հասարակական պատասխանատվության ամրապնդման համար։

Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակույթը համաշխարհային բազմաձայնության մի մասն է։ Եվ միայն այն ժամանակ, երբ բոլոր ձայները հնչում են՝ մեծ ու փոքր, ճանաչված ու դեռևս անծանոթ, ժողովրդավարությունը ստանում է իր իրական բովանդակությունը։

Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունենում միջազգային մշակութային նախաձեռնություններին և ֆորումներին: Մասնավորապես՝ Հայաստանը ներգրավված է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրում, որի խորհրդատվական 15-րդ ֆորումը 2026 թվականին իրականացվելու է Հայաստանում:

Հայաստանը գրեթե 2 տասնամյակ միացած է Եվրոպայի խորհրդի և Եվրամիության «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո իրականացվող «Եվրոպական ժառանգության օրեր» նախաձեռնությանը:

Ուրախ եմ հայտնել, որ «Մշակութային խաչմերուկ. Երևան» միջազգային համաժողովը, որը նվիրված է մշակութային արտահայտությունների բազմազանության պաշտպանության և խթանման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի 20-ամյակին, տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 26-28-ը Երևանում: Համաժողովին նախատեսվում է Մշակութային բազմազանության միջոցով կայուն խաղաղության հասնելու համար հռչակագրի ընդունումը:

Այս հռչակագիրն ընդգծում է, որ մշակութային բազմազանությունը մարդկության ժառանգության կարևոր մասն է կազմում, որը խթանում է երկխոսությունը, կրթությունը, խաղաղությունը և փոխըմբռնումը ազգերի և ժողովուրդների միջև: Այն պարտավորվում է պաշտպանել և խթանել մշակութային բազմազանությունը կառավարությունների, քաղաքացիական հասարակության և ստեղծագործական ոլորտների միջև համագործակցության միջոցով՝ ապահովելով մշակութային հավասար հնարավորություններ, ավանդույթների նկատմամբ հարգանք, ինչպես նաև արվեստագետներին և նորարարություններին աջակցելով: Ի վերջո, այն պարտավորվում է օգտագործել մշակույթը՝ որպես խաղաղության և կայուն զարգացման կամուրջ՝ խթանելով հանդուրժողականությունը, թվային ներառումը և երկարաժամկետ մշակութային քաղաքականությունը բոլոր համայնքների օգտին:

Ի թիվս ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի մշակութային կոնվենցիաների՝ 2012 թվականին Հայաստանը վավերացրել է նաև «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» (Ֆարոյի) Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան, որը լայնորեն անդրադառնում է մշակութային ժառանգության իրավունքին՝ որպես համայնքի մշակութային կյանքին մասնակցելու և կրթության իրավունք՝ դասելով այն մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների շարքին:

Ժողովրդավարությունը չի կարող գոյատևել առանց հասարակական վստահության։ Եվ հենց մշակույթն է այն տարածքը, որտեղ մարդիկ սովորում են լսել միմյանց, ընդունել տարբերությունը որպես արժեք և վերածել բազմազանությունը համագործակցության։

Այս համատեքստում առանձնահատուկ տեղ ունի նաև Հայաստանում արդեն 8 տարի կազմակերպվող Գրքի երևանյան փառատոնը, որը դարձել է Հայաստանի մշակութային օրացույցի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ միավորելով գրողներին, հրատարակիչներին, արվեստագետներին, կրթական հաստատություններին և ընթերցասեր հանրությանը։ Գրքի երևանյան փառատոնը դարձել է մշակութային ժողովրդավարության հարթակ, որտեղ ազատ խոսքը, մտքի փոխանակումը և ստեղծագործական ինքնարտահայտումը ձևավորում են հանրային վստահություն և համերաշխություն։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

ժողովրդավարությունը պահանջում է համարձակություն՝ լսելու, համբերություն՝ հասկանալու և ստեղծարարություն՝ միավորելու։ Մենք հավատում ենք, որ այս երեք արժեքները կարող են ձևավորել ավելի խաղաղ, արդար և մարդկային աշխարհ։

Հայաստանը պատրաստ է կիսել իր փորձը, սովորել մյուսներից և շարունակել համագործակցել՝ հանուն այն աշխարհի, որտեղ մշակույթը կլինի ոչ թե շքեղություն, այլ ժողովրդավարության կենսական պայման։

Շնորհակալություն»։

Դիտումների քանակ66
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին 21:3427 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն անցել է հարց ու պատասխանի փուլին, կքննարկվեն միջնորդությունները 21:0027 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 20:5327 Հնս, 2026
  • Ստուբը ստորագրել է Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնող օրինագիծը 20:3827 Հնս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 20:2727 Հնս, 2026
  • Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 1000-ին 20:1827 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը 19:5827 Հնս, 2026
  • Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ 19:4127 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ 19:3027 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:2727 Հնս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդավան գյուղի մանկապարտեզը 19:1927 Հնս, 2026
  • Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները 19:0327 Հնս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը 18:4327 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետը հայ է 18:1427 Հնս, 2026
  • Վարչապետի՝ Կոնդ այցելության ընթացքում դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը 17:5027 Հնս, 2026
  • Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում 17:4427 Հնս, 2026
  • Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում 17:3627 Հնս, 2026
  • Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 17:3227 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 17:2527 Հնս, 2026
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. պետությանը կվերադարձվի 305 միլիոն դրամ 17:2327 Հնս, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց 17:0227 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | | 27.06.2026 17:0027 Հնս, 2026
  • Հայաստանը՝ GovTech ինդեքսով թվային կառավարման առաջատար. ինչ փոփոխություններ են ազդել ցուցանիշի վրա 16:4227 Հնս, 2026
  • Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրավիճակը կրկին լարվել է 16:2427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 16:2227 Հնս, 2026
  • Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել եվրոպական որոշ երկրների ապրանքների համար 16:0727 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի 15:4927 Հնս, 2026
  • Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել 15:3927 Հնս, 2026
  • Ավագ դպրոց ընդունվելը՝ էլեկտրոնային. 1-ին դասարանի դեպքում ևս էլ. ստորագրության կարիք կա 15:1227 Հնս, 2026
  • Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի 15:0727 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 15:0127 Հնս, 2026
  • Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների 14:5127 Հնս, 2026
  • 212 մլն 844 հազար հատ գործարք, 3 տրլն 759 մլրդ դրամի շրջանառություն՝ երեք ամսում 14:3327 Հնս, 2026
  • Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել մարտերը դադարեցնելու շուրջ 14:1427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 14:0227 Հնս, 2026
  • Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային 13:5927 Հնս, 2026
  • Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ 13:4627 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, վիրավորներինը՝ 3360-ի 13:3927 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ 13:2827 Հնս, 2026
  • Փամբակ գետում դի է հայտնաբերվել 13:0727 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Ավագ դպրոցի սովորողների հայտագրումը կսկսվի հուլիսի վերջին՝ թվայնացված հարթակում 13:0027 Հնս, 2026
  • ՍԴ-ում շարունակվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը. նիստը մեկնարկել է ԲՀԿ-ի դիմումի ներկայացմամբ 12:4827 Հնս, 2026
  • Մահացել է Ռաիսա Մկրտչյանը 12:3627 Հնս, 2026
  • Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսին հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել 12:3327 Հնս, 2026
  • Իրանը թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները 12:2727 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում 12:1627 Հնս, 2026
  • Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ 12:0227 Հնս, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման 11:5127 Հնս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին 11:3627 Հնս, 2026
  • Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները 11:2727 Հնս, 2026
  • Բուրկինա Ֆասոն հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին 11:1727 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 11:0827 Հնս, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 11:0427 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում 10:4927 Հնս, 2026
  • ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան 10:3727 Հնս, 2026
  • Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր 10:1927 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում 10:1227 Հնս, 2026
  • Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում 10:0327 Հնս, 2026
  • Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան 09:4227 Հնս, 2026
  • Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը 09:3327 Հնս, 2026
  • Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը 09:2227 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4927 Հնս, 2026
  • Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան 08:3527 Հնս, 2026
  • Սպիտակ քաղաքում գազանջատումներ կինեն 08:1127 Հնս, 2026
  • ՀՀ-Արևմուտք ներդրումային հնարավորությունները. գործարար համաժողով 01:0227 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել 00:4227 Հնս, 2026
  • Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը 00:1127 Հնս, 2026
  • ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում 23:4926 Հնս, 2026
  • «Պետք է պատրաստ լինենք ամեն ինչի». ՍԴ-ն ավարտեց ընտրության արդյունքներից դժգոհ ուժերին լսելու փուլը 23:1226 Հնս, 2026
  • 8 ոսկե, 13 արծաթե, 7 բրոնզե մեդալ՝ կիրառական կենսաբանության օլիմպիադայից 23:0026 Հնս, 2026
  • Սահմանել ընտրելու իրավունքի ցենզ, թե ոչ. քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 22:5126 Հնս, 2026
  • Կներդրվի թվային կրթության որակի ապահովման միասնական գործիքակազմ 22:4326 Հնս, 2026
  • Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 22:3526 Հնս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն 22:3126 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների արդյունքներն ու առաջնահերթությունները 22:2526 Հնս, 2026
  • Հարցազրույց Վահան Հովսեփյանի հետ 22:0526 Հնս, 2026
  • Յունիս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:5126 Հնս, 2026
  • Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը 21:4626 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.06.2026 21:2026 Հնս, 2026
  • «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» կարևոր հնարավորություն էր Հայաստանի առաջնահերթությունները ներկայացնելու համար. Մաթևոսյան 21:1026 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրությունների գործով ՍԴ առաջին նիստը․ ինչ պահանջներ ներկայացրին ընդդիմադիր ուժերը 21:0026 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադիին 20:5826 Հնս, 2026
  • ՃՏՊ Շաղատ գյուղում․ կա զոհ 20:5526 Հնս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Մոնղոլիայի ԱԳ պետական քարտուղարը անդրադարձել են քաղաքացիների փոխայցելությունների համար մուտքի դյուրացմանը 20:4926 Հնս, 2026
  • Մնացական Սաֆարյանը և Ֆրանո Մատուշիչը բարձր են գնահատել Հայաստանի և Խորվաթիայի միջև բազմաթիվ ոլորտներում ակտիվացող համագործակցությունը 20:4426 Հնս, 2026
  • «Ռոսատոմը» Թուրքիայում սկսել է «Աքքույու» ատոմակայանի 1-ին բլոկի գործարկումը 20:3826 Հնս, 2026
  • ՀՀ-ի ու Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ փոխնախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին 20:3126 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ 160-ը 160-ի դիմաց սկզբունքով 20:2426 Հնս, 2026
  • Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին 20:1626 Հնս, 2026
  • Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է 20:0826 Հնս, 2026
  • Լատվիան Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի 20:0226 Հնս, 2026
  • Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների համատեղ հայտարարությունը 19:5026 Հնս, 2026
  • Բեյրութը և Իսրայելը վիճում են, թե Լիբանանի որ տարածքներից պետք է իսրայելական զորքերը դուրս բերվեն. The National 19:4026 Հնս, 2026
  • Հայաստանում շատանում են թմրամոլները 19:3326 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:3226 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 589-ի 19:2626 Հնս, 2026
  • Թմրամիջոցներից կախվածությունը թոթափածներն աջակցում են այլոց ազատվել կախվածությունից 19:2026 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 26. 2026 19:1426 Հնս, 2026
  • Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ 19:0826 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ն բախվել է համակարգված քաղաքական և տնտեսական ճնշումների. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում 19:0026 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015