ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 4-5-ը:
Բացահայտվել է 156 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
43 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
14 դեպք՝ խարդախության,
-
7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
5 դեպք՝ հոգեկան ներգործունեության,
-
4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթի կեղծիքի, սառը զենքի հայտնաբերման,
-
2-ական դեպք՝ շորթման, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու։
Բացահայտվել են նաև բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
-
6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
1-ական դեպք՝ խարդախության, սպանության։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար, 2 մարդ զոհվել է․ 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։