Սիրելի հայրենակիցներ, ունեմ ևս մեկ լավ լուր ապաշրջափակումից։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։
Նշեմ նաև, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Համաձայն այդ հայտարարության՝ հացահատիկով բեռնված գնացքն Ադրբեջանի տարածքով շարժվել է դեպի Հայաստան։
Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ ձևակերպվել և Հայաստանի Դալարիկ կայարան է ուղարկվել 15 վագոն՝ 1048 տոննա 800 կգ ընդհանուր քաշով հացահատիկով: