Այս պահին դեռ չեմ առաջադրվել: Երբ որոշումը կայացնեմ պաշտոնական, դիմեմ կուսակցության վարչությանը, ձեզ կտեղեկացնեմ որոշման մասին: Այդ մասին լրագրողներին ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026-ի հերթական խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար առաջադրվելու մասին հարցին:
«Ես կուսակցության անդամ եմ, անկախ նրանից՝ կառաջադրվե՞մ, թե՞ ոչ: Առհասարակ, առաջադրվելը ԱԺ-ի հաջորդ ընտրությունների ցուցակին է վերաբերում: Ես պետք է հասկանամ, քննարկեմ գործընկերների հետ՝ արդյոք, օրինակ, իմ պատկերացնումներով կամ գործընկերների պատկերացումներով, շարունակելու եմ իմ գործունեությունը ԱԺ-ո՞ւմ, թե՞ Կառավարությունում: Այսինքն՝ նման հարցերի մասին է խոսքը: Գործող նախարար եմ և կուսակցության անդամ, միանշանակ կիսում եմ իմ գործընկերների, Կառավարության քաղաքականությունը. այդտեղ հարց չի կարող լինել: Մեկ ամիս ժամանակ կա. ես այսօր առավոտյան եմ վերադարձել Հայաստան»,- նշեց նա: