• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ 30 տարի եղել է քրեաօլիգարխիկ իշխանություն, որի ներկայացուցիչները հիմա ԱԺ-ում են. Ղուլյան Բաց հարթակ․ 30 տարի... 20:34
Թբիլիսին հերքել է Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային ներհոսքի մասին տեղեկությունը. «Հարևաններ» Թբիլիսին հերքել է Ռուսաստանի... 20:27
Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Փոխվում է մարզերում մշակութային կյանքի հասանելիության մակարդակը. Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է 2026 թվականի բյուջեն
Հասարակություն
17:1804 Նմբ, 2025

Փոխվում է մարզերում մշակութային կյանքի հասանելիության մակարդակը. Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է 2026 թվականի բյուջեն

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ԿԳՄՍՆ բյուջետային հայտը:

Կապիտալ ներդրումներ

Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ նախարարը հատկապես ընդգծել է կապիտալ ներդրումների ծավալը` շեշտելով, որ տարբեր թատրոնների և համերգասրահների համար ձեռք են բերվել լուսաձայնային սարքավորումներ, մեծ թվով գույք, անհրաժեշտ այլ պարագաներ:

«Մշակույթի ոլորտում այս ծավալի ներդրումներ երբևէ չեն արվել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` ընդգծելով, որ առաջիկայում կբացվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքը: Այս նպատակով պետությունը հատկացրել է միջոցներ՝ գույքի, լուսային, ձայնային տեխնիկայի ձեռքբերման համար:

Նախարարի նշմամբ` Արտաշատի Ամո Խարազյանի անվան և Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնների համար ևս լուսային, ձայնային տեխնիկա է ձեռք բերվել, ինչը հնարավորություն կտա մարզային թատրոններում ունենալ պատշաճ միջավայր և պայմաններ որակյալ ներկայացումների համար։

Կապիտալ ներդրումներ են ուղղվել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի, Պետական կամերային երաժշտական թատրոնի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, «Արամ Խաչատրյան» համերգասրահի նորոգման և բարեկարգման նպատակով, գործիքներ են ձեռք բերվում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և այլ մշակութային կառույցների համար:

Նախարարի տեղեկացմամբ՝ հաջորդ տարվա բյուջեով նախատեսված են Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների հիմնանորոգումներ, էական միջոցներ են հատկացվելու երաժշտական գործիքների և սարքավորումների ձեռքբերմանը: «Սա հետևողական պետական ջանք է, որն ուղղված է մշակութային կյանքի որակի բարելավմանը և անհրաժեշտ է արդյունավետ ստեղծագործական աշխատանքի համար»,- ասել է նախարարը:

Նախարարությունը խրախուսում է ֆինանսավորման նոր մոդելի քաղաքականությունը

Նախարարն անդրադարձել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելին և նշել, որ այն կգործի նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Պետք է հիշեցնեմ, որ ֆինանսավորման նոր մոդելով արդեն իսկ աշխատում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը և Պետական կամերային երաժշտական թատրոնը: Այս մոդելը նաև էապես բարձրացրել է ոլորտում աշխատող ստեղծագործական կազմերի վարձատրությունը: Նախորդ տարի թատերահամերգային կազմակերպությունները 3.9 միլիարդ դրամ սեփական եկամուտներ են գեներացրել, և ակնհայտ է, որ այս նոր պայմանների ձևավորումը նոր հնարավորություններ է ընձեռում։ Օրինակ՝ այս տարի ամռանը օպերային թատրոնը արձակուրդ չի գնացել, աշխատել է ամբողջ ամառային շրջանի ընթացքում, և ներկայացումներն ունեցել են մեծաթիվ զբոսաշրջիկ-հանդիսատես: Մի կողմից սա թատրոնի համար էապես ավելացրել է սեփական մուտքերը, մյուս կողմից էլ հնարավորություն է տվել ապահովել մշակութային կյանքի բազմազանություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ նախարարությունը խրախուսում ֆինանսավորման նոր մոդելի ներդրման քաղաքականությունը:

Մարզերում մշակութային կյանքի ակտիվացում

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության կողմից մարզերում մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ կատարված աշխատանքները՝ ընդգծելով, որ պետական քաղաքականությունն ուղղված է մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, բոլոր բնակավայրերում դրա հասանելիությանը։

«2025 թվականին նախարարության 17 թատերահամերգային կազմակերպություններ 96 համերգներ և ներկայացումներ են ունեցել տարբեր բնակավայրերում ավելի քան 50.000 հանդիսատեսի համար։ Սա պահանջ է, որը դրվել է նախարարության կողմից կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերում և հայտարարվող դրամաշնորհային ծրագրերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 100-ամյակի շրջանակում մարզերում իրականացրել է 12 համերգ: Մարզային համերգային գործունեություն են իրականացրել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Սիմֆոնիկ նվագախումբը: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր խաղաշրջանը բացել է Ստեփանավանում, Ստանիսլավսկու թատրոնը՝ Վանաձորում, Համազգային թատրոնը և մեր մյուս թատրոններն էլ ըստ էության շրջել են գրեթե բոլոր մարզերում։ Մեծ ակտիվություն են ցուցաբերել մարզային թատրոնները, որոնք նաև իրենց հարակից մարզերում են աշխատում: Օրինակ՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը լրացրել է Վայոց ձորում թատրոնի բացակայությունը՝ ներկայացումներով հանդես գալով Եղեգնաձորում, Վայքում և այլ բնակավայրերում: Այս շարունակական քաղաքականությունը էապես փոխում է մարզերում մշակութային կյանքի հասանելիության մակարդակը: 2025 թվականին իրականացվել է 9 մարզային փառատոն, 40 թատերահամերգային ծրագիր՝ ավելի քան 19000 հանդիսատեսի մասնակցությամբ: Մարզերում անցկացվել է «Ֆեստիվառ» փառատոնը, որն առանձին ծրագիր է և ունեցել է շուրջ 70 000 մասնակից՝ երեք համերգների և հարակից միջոցառումների շրջանակում»,- ասել է նախարարը և ընդգծել, որ այս քաղաքականությունը էապես փոխում է մթնոլորտը և միջավայրը՝ ճանաչելի դարձնելով նաև բնակավայրերը։

Մշակութային ժառանգության ոլորտ. նախատեսված է խիստ վտանգված հուշարձանների վերականգնում

Անդրադառնալով մշակութային ժառանգության ոլորտին՝ նախարարը նշել է, որ այս ուղղությամբ ևս աշխատանքների շարունակական աճ է գրանցվում: Նրա նշմամբ՝ հաջորդ տարի 20 հուշարձանների վերականգնման աշխատանքներ են իրականացվելու, որոնցում ներառված են նաև խիստ վտանգված հուշարձաններ, որոնց վերականգման կամ ամրակայման համար տարիներ շարունակ դժվար է եղել լուծումներ գտնել:

«Հետևողական ջանքի շնորհիվ մենք կարողանում ենք այդ աշխատանքներին նույնպես ընթացք տալ, ինչպես, օրինակ, Սրվեղի վանքի, Տավուշի բերդի և մի շարք այլ կարևոր հուշարձանների նորոգման, ամրակայման և վերականգնման համար»,- ասել է նախարարը:

Թանգարանների ոլորտ

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ նախարարությունը նաև նախաձեռնել է մշակութային արժեքների ձեռք բերման և թանգարանների հավաքածուների համալրման ծրագիրը, որը 2026 թվականին կշարունակվի: Նախարարի նշմամբ՝ թանգարանային կյանքի ակտիվացումը, նոր ցուցադրությունների կազմակերպումը և տարբեր ծրագրերի իրականացումը նպաստել են ոլորտում էական աճի ապահովմանը, ինչի մասին փաստում են 2025 թվականի առաջին 9 ամիսների սեփական եկամուտների ցուցանիշները:

«Նախարարության ենթակայությամբ թանգարաններն այս տարվա 9 ամիսների ընթացքում կարողացել են գեներացնել ավելի քան 1.2 միլիարդ դրամի սեփական եկամուտներ. նախորդ տարվա համեմատ՝ աճը ավելի քան 20% է: Սա ցույց է տալիս, որ եթե կա հետևողական աշխատանք, ապա արդյունքները ևս չեն ուշանում։ Ձևավորվել է նաև Մշակույթի զարգացման հիմնադրամը, որը թանգարանների վարչատնտեսական կառավարման գործառույթներն է իրականացնում և վարում միասնական մարքետինգային քաղաքականություն»,- ասել է նախարարը և մատնանշել ոլորտում առկա միջազգային համագործակցության զարգացումն ու աճը:

Միջազգային համագործակցություն

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Լուվրի թանգարանի ցուցադրությունը, որի այցելուների թիվն արդեն հատել է 6000-ի սահմանը. «Մեր թանգարաններն ակտիվորեն ցուցադրություններ են կազմակերպում նաև այլ երկրների թանգարաններում: Օրինակ՝ Հայաստանի ազգային պատկերասրահն այս տարի իմպրեսիոնիզմի ցուցադրություն է բացել ֆրանսիական Բարբիզոնում: Գրեթե յուրաքանչյուր օր որևէ թանգարանում նոր ցուցադրություն, գիտաժողով կամ այլ միջոցառում է անցկացվում: Կարծում եմ` թանգարաններում այս աշխույժ կյանքը նաև սեփական եկամուտների աճի վրա է էապես ազդում՝ բացելով նոր հնարավորություններ ոլորտի զարգացման համար»։

Նախարարը հիշեցրել է՝ մշակութային ժառանգության ոլորտում միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացվում են գործուն քայլեր և վարվում է ակտիվ քաղաքականություն` ազգային մշակութային արժեքները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում և Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցելու ուղղությամբ:

Գրադարանների և գրքի ոլորտ

Նախարար Ժաննա Անդրեասյանը հակիրճ անդրադարձել է նաև գրադարանային գործի և գրքի ոլորտում առկա գործընթացներին և արձանագրել, որ այս ոլորտում նույնպես մեծածավալ աշխատանքներ են իրականացվում: Գրքի երևանյան փառատոնն այս տարի անցկացվել է նաև Գյումրիում և Կապանում` արձանագրելով բավականին դրական արդյունքներ, նպաստելով մարզերի մշակութային կյանքի աշխուժացմանը:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ընթացող բարեկարգման աշխատանքները կավարտվեն մինչև 2026 թվականի ապրիլի 24-ը

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ընթացող բարեկարգման աշխատանքներին և ընդգծել, որ այդ աշխատանքներն ավարտվելու են մինչև 2026 թվականի ապրիլի 24-ը:

«Ներկայում հուշահամալիրը և թանգարանը բաց են այցելուների համար: Ընթացող բոլոր աշխատանքները կազմակերպվում են այնպես, որպեսզի դրանք երբևէ չխանգարեն որևէ այցելուի մուտքին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով պատգամավորի հարցադրմանը:

«Աշխատանքները շարունակվում են. ինքս ամեն շաբաթ այցելում եմ հուշահամալիր, ընթացքը վերահսկվում է մասնագիտական համապատասխան կազմի կողմից, որում ընդգրկված են թե՛ տեխնիկական, թե՛ հեղինակային հսկողություն իրականացնող մասնագետներ: Վերականգնման և բարեկարգման նախագիծը հաստատվել է գիտամեթոդական խորհրդում, որում ներառված են ոլորտի մասնագետները։ Ներկայում իրականացվող մույթերի վերականգնումը նորություն չէ. 2015 թվականին նույն տեխնոլոգիայով իրականացվել է հուշասյան վերանորոգումը։ Բնականաբար, կիրառվող բոլոր տեխնոլոգիական լուծումները շատ երկար ու մանրամասն քննարկվել են գիտամեթոդական խորհրդում։ Բազմաթիվ քննարկումների ժամանակ մասնագետները, այդ թվում՝ հուշահամալիրի հեղինակը, առաջարկել են լուծումներ, որոնք ընտրվել են տարբեր հետազոտությունների արդյունքում: Հայոց ցեղասպանության հուշահամալիրը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի. այնտեղ նույնիսկ մեկ միլիմետրի որևէ քայլ անելուց առաջ համապատասխան ընթացակարգ է իրականացվում: Ցանկացած քաղաքացի, որը հետաքրքրվում է նորոգման ընթացքով և ունի որևէ մտահոգություն, կարող է նույնիսկ ինձ հետ գալ այցի և ներկա լինել բոլոր այն մասնագիտական քննարկումներին, որոնք տեղում ունենում ենք»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հուշահամալիրի երեք մույթերում աշխատանքը կամփոփվի, որից հետո ևս մեկ անգամ գիտամեթոդական խորհրդում կքննարկվի նախագծի շարունակությունը:

Քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են հուշարձանների պահպանմանը, ամրակայմանը, գրադարանների, թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների գործունեությանը: Նախարարը ներկայացրել է նաև կրթության և սպորտի ոլորտներում 2026 թվականի աշխատանքներն ու նախատեսված բյուջետային հատկացումները:

Դիտումների քանակ20
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ոսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն 00:5121 Օգս, 2026
  • Կապահովվի կեղծված արտադրանքի առավել արագ հայտնաբերումը 00:3821 Օգս, 2026
  • Աննա Բաղդասարյանի ծաղկային մտորումները 00:1221 Օգս, 2026
  • Կվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգը 23:5420 Օգս, 2026
  • Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը 23:4220 Օգս, 2026
  • Օպտիկայի և ֆոտոնիկայի արդի կիրառությունները 23:1820 Օգս, 2026
  • Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Լիբանանի նախագահին 23:0020 Օգս, 2026
  • Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 22:4820 Օգս, 2026
  • Վստահություն չեն ներշնչել. ՔՊ խմբակցության քարտուղարը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուներին չընտրելու մասին 22:3420 Օգս, 2026
  • Ընդդիմությանը չընտրելը «վրեժխնդրությո՞ւն» է, որ մինչև հոկտեմբեր մնանք նիստերի դահլիճում. Թունյան 22:1720 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել 22:0620 Օգս, 2026
  • Երբ որևէ տեղ ասում են գույք խլել, ես միանգամից պատկերացնում եմ Ծառուկյանին. վարչապետ 21:5320 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում 21:3520 Օգս, 2026
  • Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է 21:1820 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԵՄ-ից ու խաղաղությունից մինչև Ծառուկյանի գործ. վարչապետի անդրադարձը 21:0020 Օգս, 2026
  • Հակամարտության կարգավորման հարցում լավատեսության հիմքեր չկան. Պեսկով 20:5820 Օգս, 2026
  • 19 մանկավարժ մանկապարտեզում աշխատելու հնարավորություն ունի 20:5320 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը 20:4920 Օգս, 2026
  • Օգոստոս 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4620 Օգս, 2026
  • Ֆիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցում 20:4120 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 20:3420 Օգս, 2026
  • Կախակնի կրթահամալիր տանող ճանապարհը հիմնանորոգվում է 20:2820 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 20. 2026 20:2120 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ․ սեպտեմբերին ընդառաջ 20:1420 Օգս, 2026
  • Չինաստանը Հարավային Կորեային չեզոքության և ԿԺԴՀ-ի հետ երկխոսության կոչ է արել․ Reuters 20:0720 Օգս, 2026
  • Ամեն ինչ պետք է դրոշմավորվի, դա է վերջ տալու ստվերին. Կառավարության նիստը 19:5820 Օգս, 2026
  • Կասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը 19:4620 Օգս, 2026
  • Լատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը 19:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 19:3520 Օգս, 2026
  • Ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին 19:2820 Օգս, 2026
  • Ժամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն 19:2120 Օգս, 2026
  • Դիլիջանում հրաժեշտ են տալիս հին ու կիսաքանդ հենապատերին 19:1220 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը 2 խոշոր քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել 19:0020 Օգս, 2026
  • Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ 18:5920 Օգս, 2026
  • Թուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. Դուրան 18:5720 Օգս, 2026
  • Կապահովվի զինծառայողի կարիքները բավարարող բնակելի անշարժ գույքի ձեռքբերումը 18:4820 Օգս, 2026
  • Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին կմասնակցի մեկ ընկերություն․ ՀՌՀ 18:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 18:3020 Օգս, 2026
  • 3 անշարժ գույքերի գնման իրավունքը և շուրջ 400 միլիոն դրամ. դատախազության պահանջը Արմեն Աշոտյանից 18:2920 Օգս, 2026
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը 18:2120 Օգս, 2026
  • Հռոմի պապը և Լիբանանի նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը 18:1420 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են գողությունը կատարած անձին. 50 հազար դոլար գնահատված գողոնը հայտնաբերվել է 18:0620 Օգս, 2026
  • Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին 17:5820 Օգս, 2026
  • Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունը 17:5320 Օգս, 2026
  • Զինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն՝ Ճամբարակի դեպքի մասին 17:4220 Օգս, 2026
  • Համոզված եմ, որ ՀՀ-ն կշարունակի առաջընթացն ու զարգացումը Ձեր ղեկավարության ներքո. Կորեայի վարչապետը՝ Փաշինյանին 17:3820 Օգս, 2026
  • Միջադեպ, նախազգուշացում և խոսափողի անջատում. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց 17:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:3120 Օգս, 2026
  • Քննարկվել է Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքը 17:2120 Օգս, 2026
  • 2026 թ. նախատեսվում է առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5000 հատ էլեկտրամոբիլ 17:1620 Օգս, 2026
  • Կիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր 17:0120 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Մինչև սեպտեմբերի 1-ը 3000 տոննա դեղձ և առավելագույնը 400 տոննա թուզ կմթերվի․ Պապոյան 17:0020 Օգս, 2026
  • Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին 16:4820 Օգս, 2026
  • Ռազմական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում 16:3920 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿ 16:3320 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3020 Օգս, 2026
  • Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր 16:2120 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 16:1920 Օգս, 2026
  • ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7 տոկոսով 16:1420 Օգս, 2026
  • «Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ 16:0820 Օգս, 2026
  • «Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի հիմնական փուլում հայտնվելու համար 15:5620 Օգս, 2026
  • ՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը 15:4420 Օգս, 2026
  • Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում 15:3620 Օգս, 2026
  • Երևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողով 15:3220 Օգս, 2026
  • Սպիտակ տան բանագնացների՝ Մոսկվա այցի հստակ ամսաթվեր դեռևս չկան. Պեսկով 15:2320 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածությունը 15:1920 Օգս, 2026
  • Անօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերք 15:1020 Օգս, 2026
  • Ճամբարակի վթարից տուժած զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունեն, մյուսների վիճակը կայուն է. ՊՆ 15:0420 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Դատաիրավական համակարգի խնդիրները հնարավոր չէ լուծել առանց նոր Սահմանադրության. Փաշինյան 15:0020 Օգս, 2026
  • Էրդողանը Անկարան ներքաշում է Սիրիայում վտանգավոր արկածախնդրության մեջ. Իսրայել Կաց 14:5920 Օգս, 2026
  • ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունի 14:4620 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները 14:4020 Օգս, 2026
  • Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար 14:3620 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 14:3020 Օգս, 2026
  • Իրանը կենթարկվի աննախադեպ մեկուսացման. Թրամփ 14:1620 Օգս, 2026
  • Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան 14:0120 Օգս, 2026
  • Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ 13:5120 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 13:4320 Օգս, 2026
  • Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան 13:3420 Օգս, 2026
  • Իսրայելի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Սիրիայի հարավում իսրայելական անվտանգության գոտի 13:3220 Օգս, 2026
  • TRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. Փաշինյան 13:2720 Օգս, 2026
  • Էդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկին 13:2420 Օգս, 2026
  • Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին 13:1920 Օգս, 2026
  • Կոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը 13:1620 Օգս, 2026
  • Վարչապետը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին 13:1420 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Մենք մեր պատկերացումներն ունենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ԵՄ հանրաքվեի մասին | 20.08.2026 13:0020 Օգս, 2026
  • Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք 12:5220 Օգս, 2026
  • Թրամփը հայտնել է, որ շփվում է Կիմ Չեն Ընի հետ 12:5120 Օգս, 2026
  • Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնի 12:4720 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթ 12:4120 Օգս, 2026
  • Կապանում մի շարք սպառողների գազամատակարարումը դադարեցվել է 12:3220 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3220 Օգս, 2026
  • Կառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներին 12:2720 Օգս, 2026
  • Քաղցկեղի բուժման երեք հիմնական ուղղությունները ներառված են առողջության համընդհանուր ապահովագրության ծածկույթում. ԱՆ 12:2320 Օգս, 2026
  • Գիշերը Ուկրաինայի ուղղղությամբ շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել 12:1820 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿ 12:1220 Օգս, 2026
  • Ինչու են փոխվում երեք նախարարությունների անունները․ Փաշինյանի պարզաբանումը 12:0420 Օգս, 2026
  • Խնդիր ունենք՝ 2029-ի դրությամբ ամբողջ ՀՀ բնակչությանը ներառելու առողջության ապահովագրության համակարգում. Փաշինյան 11:5920 Օգս, 2026
  • ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:5120 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ 11:4120 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015