Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը նշանավորում է մեր հարաբերությունների նոր մակարդակը, և, իհարկե, շատ տպավորիչ այց էր և մեծ պատիվ էր նախագահ Սի Ծինփինի հետ ընդունել այդ փաստաթուղթը: Այդ մասին «Օրբելի ֆորում-2025»-ի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ռազմավարական գործընկերության փաստաթղթում հղում կա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, և «Գոտի և Ճանապարհ» նախագծին,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանը և Չինաստանը ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստաթուղթ են ստորագրել: