Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Չինաստանի հետ հաստատեցինք ռազմավարական գործընկերություն»:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ՉԺՀ:
Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: