Խորհրդարանի միջանցքում ճեպազրույցների ընթացքում չեն շրջանցվել նաև եկեղեցու շուրջ իրադարձությունները: Պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ այլևս իրողություն է, որ Կտրիճ Ներսիսյանը մեկ ոտքով դուրս է վեհարանից։ Ներքին գործերի նախարարից էլ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ հիմնավորմամբ է ոստիկանությունը պահպանում Հովհաննավանքի հոգևոր հովվի անվտանգությունը:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի տեսանյութում: