Եվրամիության հետ վիզաների ազատականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվող 2026-ի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ հայտարարել է ներքին գործերի նախարարը: Արփինե Սարգսյանն ասել է, որ առաջիկա օրերին հայկական կողմին կհանձնվի Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այսպիսով՝ կհստակեցվի, թե Հայաստանի պետական մարմիններն ինչ բարեփոխումներ պետք է անեն:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում: