Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կահիրե կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նախագահն իր խոսքում անդրադարձել է հայաստանյան ներկայիս հասարակական քաղաքական կյանքի անցուդարձին, ապա մանրամասներ ներկայացրել կառավարության պաշտպանության, առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացվող բարեփոխումների ու նոր ծրագրերի մասին։
Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հնչեցրած հարցերին՝ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ: