Երևանի համար 74 մսուր-մանկապարտեզի նոր շենքի շինարարությունն ավարտված է: Այդ մասին զեկուցվել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունում:
Շինարարությունն իրականացվել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում: Մանկապարտեզ հաճախող 83 երեխաների համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Շենքը հագեցած է հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով:
Ավարտվել է նաև բակի բարեկարգումը. ծրագիրը ֆինանսավորվել է Երևան համայնքի բյուջեից: Իրականացվել են ոռոգման ցանցի կառուցման, խաղասարքերի, ռետինե հատակների, զրուցատաղավարների տեղադրման, քարե և մետաղական ցանկապատի կառուցման աշխատանքներ:
Նիստի ընթացքում նաև նշվել է, որ շարունակվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի շինարարությունը:
Միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոնում հարմամարվետ պայմաններ կապահովվեն շուրջ 300 մարզիկի համար: