Ինձ համար խիստ տեսանելի է, որ կարգալույծ կաթողիկոս Կտրիճ Ներսիսյանն ամեն կերպ փորձում է կառչած մնալ սին ու ոչինչ չհիշեցնող հույսից, թե ինքը կարող է շարունակել մնալ վեհարանում, այնինչ դա անիրատեսական մի բան է, դա անհնարին մոտ բան է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է Հովհաննավանքում մատուցված պատարագին և առհասարակ հոգևորականների՝ կարգալույծ հռչակվելուն, պատգամավորն ասաց. «Կարգալույծ կաթողիկոս Կտրիճ Ներսիսյանը փորձելու է գնալ բոլոր այն մարդկանց հետևից, որոնք իր թրի տակով չեն անցնելու, համաձայն չեն անբարոյականության և պղծության ծավալին, որն արտադրում են ինքն ու իր շրջապատը»:
Վահագն Ալեքսանյանը նաև «աբսուրդ» համարեց այն, որ քահանային փորձում են կարգալույծ անել այն բանի համար, որ նրա մատուցած պատարագին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը: