Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր և բարոյական նորոգման օրակարգը նախևառաջ յուրաքանչյուրի հոգևոր և բարոյական նորոգման օրակարգը պետք է լինի. Հովհաննավանքում Տեր Արամի մատուցած պատարագից առաջ մասնակիցներին ֆեյսբուքյան ուղերձով է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտել է, որ նախ՝ հոգևոր և բարոյական իմաստով պետք է արժանի լինել Սրբության սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Շուրջ 2 ժամ տևած Պատարագին ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահը, նախարարներ, պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք:
Պատարագին տարբեր մարզերից քաղաքացիներ են մասնակցել։
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան