Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում նոյեմբերի 2-ին Հայաստանն ունի 4 մասնակից: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Երևանի ժամանակով 16:00-ին երիտասարդների պայքարում մեդալների համար կմրցեն 94 կգ քաշային Գրիգոր Ղազարյանն ու Վալերիկ Մովսիսյանը:
Ժամը 18:00-ին աղջիկների 77 կգ քաշայիններում կմրցի Աննա Ամրոյանը:

Ժամը 20:00-ին մինչև 23 տարեկանների 88 կգ քաշային տղաների մրցաշարին կմասնակցի Սուրեն Գրիգորյանը:
