Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են պայքարը Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ մտան 69 կգ քաշային կանայք:
Հայաստանից Մերի Միսակյանը պոկում վարժությունում բարձրացրեց 88 կգ ու 92 կգ: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժությունում Միսակյանը գլխավերևում պահեց 114 կգ, 118 կգ: Այս վարժությունում Միսակյանը դարձավ արծաթե մեդալակիր: